Պարզապես… համեմատություն
Մեջբերում՝ որը վերաբերում է Ադրբեջանի այսոօրվա ներքին կյանքին:
Այսօր Բաքվում կմեկնարկի չորրորդ Էներգետիկ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Ադրբեջանի մայրաքաղաք են ժամանել էներգետիկայի հարցերով Եվրահանձնաժողովի հանձնակատար Անդրիս Փիելբալգսը, Թուրքիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Լիտվայի եւ Լեհաստանի նախագահներ` Աբդուլլահ Գյուլը, Միխեիլ Սահակաշվիլին, Վիկտոր Յուշչենկոն, Վալդաս Ադամկուսը եւ Լեխ Կաչինսկին: Նախարարների մակարդակով ներկայացված են Ռումինիայի ԱԳ նախարար Լազեր Կոմենեսկուն, Ղազախստանի էներգետիկայի եւ բնական հանածոների նախարար Սայաթ Մինբաեւը, ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Սեմյուել Բեդմենը, Լատվիայի էկոնոմիկայի նախարար Արտուրս Բերգհոլցեմը: Սպասվում է, որ այսօր գագաթնաժողովին մասնակցելու համար Բաքու կժամանեն նաեւ Մոլդովայի, Թուրքմենստանի եւ Էստոնիայի պատվիրակությունները:
Մեջբերումը՝ «Ժամանակ» օրաթերթ
Այսօր ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը հանդիպել է հայազգի բռնցքամարտիկ եւ չեմ հիշում, թե ինչ վարկածով աշխարհի բազմակի չեմպիոն (թիվն էլ չեմ հիշում) Արթուր Աբրահամին: Հանդիպումն ընթացել է ջերմ մթնոլորտում: Հանդիպման ավարտին Արթուրը ՀՀ նախագահին է նվիրել իր ձեռնոցները՝ ստորագրելով դրանց վրա: ՀՀ նախագահն անկեղծորեն հպարտ է նման նվեր ստանալու համար:
Իմ սեփական դիտարկումը՝ հեռուսատեսությունից (չեմ հիշում, թե որ ալիքով...)
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!