Հայաստանում վնասազերծվել է կեղծ պլաստիկ քարտերով բանկ Հեռագիր թուրքական կառավարությանը և "ռուսական ցարին"
Օգ 31

Ողջույն բոլորիդ ու կներեք, որ վերջերս «կորել էի»: Գործուղման եմ արտասահմանում (Բրեմեն, Գերմանիա) եւ խիստ զբաղված էի, դա էր պատճառը:

Մի քանի խոսքով ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել այն տպավորություններով, որը հենց այս տողերը գրելու պահին պատել է ինձ:

Դե, երեւի սկսեմ: Իհարկե, Ժոժոբային նման չեմ կարողանա «ճոխ» ներկայացնել, բայց կփորձեմ:

Նախապես ասեմ, որ այլ երկրներում «ուիքենդ» տեսել էի ու ինքս մասնակցել եմ ուրբաթ երեկոյան ժամերին սկսվող ու կիրակի կեսօրից հետո ավարտվող ժողովրդի շաբաթամուտի «народное гульяние»-ին, սակայն առաջին անգամ եմ ներկա գտնվում մի միջոցառման, որին մասնակցում է երեւի Բրեմեն քաղաքի ողջ բնակչությունը՝ ահել-ջահել, մանուկ-դպրոցական… բոլորը, էլ չեմ ասում՝ քաղաքի հյուրերը եւ տուրիստները:

Ամբողջ քաղաքը մարդաշատ է (տողերս գրելու պահին արդեն քաղաքի կենտրոնի բոլոր փողոցներում քայլելն արդեն գրեթե անհնար է): Սակայն զանգվածային տոնակատարությունը… դեռ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ: Դեռ մարդիկ են գալիս՝ բոլորն ուրախ, զվարթ, աշխույժ եւ, բնականաբար, գինովցած:

Կհարցնեք՝ ի՞նչ են նշում: Ճիշտը որ ասեմ, ես էլ դեռ գլխի չեմ ընկել: Համ էլ կարեւորը դա չէ, կարեւորն այն է, որ ՄԱՐԴԻԿ ՀԱՎԵՍ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ դուրս գալու փողոց եւ ըմբոշխելու իրենց գինին-գարեջուրը եւ իրենց հողերը բնորոշող նրբերշիկեղենը եւ այլ ուտեստներ (մտքներովդ ինչ կանցնի, թեեւ հետաքրքրվեցի՝ սուջուխ ու բաստուրմա սեղաններին չեն դրել):

Քաղաքի կենտրոնում, մոտ մի 20-30 կետերում հնչում է կենդանի երաժշտություն՝ մի տեղ գերմանական ազգային երգ ու մեղեդի (որը ուղեկցվում է մարդկանց պարով), մեկ այլ վայում՝ ռոք կամ այլ ոճեր (ես ինքս ներկա եղա նման 4 կամ 5 համերգի, մի տեղ՝ Ռոբի Ուիլյամս, մեկ այլ տեղ՝ Ֆրենկ Սինատրա, Բիթլզ, Քուին… ինչ ուզեք): Կատարումներն էլ՝ մակարդակով, առանց ֆոնոգրամայի…

Այ սենց ուրախ Բրեմեն. հասկանո՞ւմ եք, մարդիկ հոգնել են աշխատանքային շաբաթվա ընթացքում եւ հիմա հանգստանում են: Հանգստանում են ոչ թե մեզ նման բազմոցին «թառած», այլ՝ քայլելով, խմելով, մեկմեկու ժպտալով ու բաժակներն իրար զարկելով…

Շատ-շատ հետաքրքիր է: Անչափ: Այնքան մարդ կա փողոցներում, որ թվում է, թե հեսա բեմ կբարձրանա Լեւոն Տեր-Պետրոսյանը (իրոք, առանց վերջինիս հեգնելու): Այդքան մարդ, սակայն լարվածության գրեթե նշույլ չկա: Որ սուտ չասեմ, երեւի թե ավելի քան հարյուր հազար մարդ, բայց ընդամենը մի անգամ ոստիկան տեսա, այն էլ՝ կանչել էին, որ մի հարբած ռուս մարդու հասցնի իրենց տուն (նման ռուսներ կամ Ղազախստանի նախկին բնակիչներ՝ ինքան ուզես, բայց ռուսերեն հարցնում ես՝ «ռո՞ւս ես», պատասխանում է՝ нет, я немец, էն Զայչիկի (Տաբակովի) ինտոնացիայով (հիշո՞ւմ եք՝ вот здесь, сверху)) :

Այ սենց բաներ… Լավ, շատ «լռվեցի»: Համ էլ եկել էի հյուրանոց, որ ոտքերս մի քիչ «դնջանան», առավոտից ոտքի վրա եմ (մեր մոտ լիներ, առավոտից 5 մետր քայլած չէի լինի): Մնացածը կշարունակեմ վաղը:

Լավ մնացեք:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org