«Շոթան եզրակացնում է» նոր տրագիկոմեդիան Անտարբերություն թե՞ ընկճվածություն
Սեպ 29

Տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մի շարք համայնքներում:
Տեղի ունեցածից հետո կարելի է համոզված ասել, որ Հայաստանում արդար ընտրություններ մոտ ապագայում, դժվար թե տեսնենք: Եվ իրոք, հերթական անգամ իշխող վարչախումբը, օգտագործելով իր ողջ լծակները` ոստիկանությունը, թաղապետարանների ազդեցությունը բնակիչների վրա, ինչպես նաև` հայաստանյան քրեածին տարրերին, շատ դեպքերում կանգ չառնելով ոչնչի առաջ, իրենց բնորոշ “ախպերավարի” մեթոդներով “նշանակեցին” թաղապետերին:

Առավել ուշադրության էր արժանացել պայքարը Կենտրոն համայնքում, քանի որ այստեղ թաղապետի համար պայքարում գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանի մրցակիցը ՀԱԿ-ի ներկայացուցիչ և Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանն էր: Ամենամտահոգիչն այն է, որ ընտրություններին բավականին քիչ թվով քաղաքացիներ են մասնակցել: Իսկ բնակչության քվեարկություն չկատարելու հետևանքով` տարաբնույթ տեխնոլոգիաներով կատարվող ընտրախախտումների հնարավորությունն ու հավանակությունը մեծանում է: Այսինքն` քաղաքացիների հիմնական մասն արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ այս երկրում հնարավոր չէ քաղաքացու ընտրելու իրավունքի ազատ արտահայտումը: Հաշտվել են, որ չեն կարող իրենց երկրի, քաղաքի, համայնքի, փողոցի, շենքի, ղեկավարմանը մասնակցել յուրաքանչյուրն իրեն “հասանելիք” չափով: Եվ սա ամենամեծ ցավն է: Համատարած անտարբերություն է տիրում, ինչ-որ տեղ մարդիկ հիասթափվել են և արդեն շատ քչերին է մտահոգում, թե ինչ է տեղի ունենում իրենց երկրում: Կարելի է ասել, որ կլանային-օլիգարխիկ համակարգը ճիշտ ուղղու վրա է: Մի քիչ էլ… ու Հայաստանի վերջնական “դուքյանացումը” օրերի հարց կլինի:
Ահա, թե ինչ են ցույց տալիս պեղումներս համացանցում.

ԼՐԱԳՐՈՂԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ՄՈՐԹԵԼ
[14:04] 28 Սեպտեմբերի, 2008

Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում, այսօր Կենտրոնի գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանի վստահված անձինք ահաբեկել են ՚Հայքՙ օրաթերթի լրագրող Տաթեւ Մեսրոպյանին: Մեսրոպյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ այդ տեղամասում վախի մթնոլորտ է տիրում. ՚Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նկատեցի թե ինչպես են նույն անձինք քվեարկելուց հետո հեռանում, ապա նորից վերադառնում եւս մեկ անգամ քվեարկելու համար: Երբ նկատեցի դա եւ փորձեցի պարզել, ինձ մոտեցան Գագիկ Բեգլարյանի համակիրները եւ ասացին. ՚Հանգիստ պահի քեզ. էստեղից հելնել կաՙ: Այս երիտասարդները չգիտես ինչու ազատ մուտք եւ ելք ունեն ընտրատեղամասՙ: Մեսրոպյանը զրուցել է նաեւ Արարատ Զուրաբյանի վստահված անձի հետ. ՚Նա տեղյակ էր այս ամենից, սակայն վախեցած էր եւ զգացվում էր, որ նրան ահաբեկել են ինչպես եւ ինձ: Երիտասարդները ցինիկաբար տարբեր սպառնալիքներ են հնչեցնում: Մասնավորապես տեսնելով, որ ես չեմ նահանջում նրանք սպառնացին մորթել ինձ: Ներկայումս էլ կավիճով գիծ են քաշել, թե իբր այստեղի առաջ չգասՙ:

Այս ընտրատեսամաս է եկել Հայ Ազգային կոնգրեսի անդամ Հրաչյա Սարգսյանը, որին ըստ Մեսրոպյանի մեծ դժվարությամբ են թողել ընտրատեղամաս: Տաթեւ Մեսրոպյանն այնուամենայնիվ շարունակում է մնալ ընտրատեղամասում:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64447

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
[12:28] 28 Սեպտեմբերի, 2008

Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի շտաբից տեղեկացնում են, որ մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրախախտումներ:

Գրողների միության շենքում տեղակայված թիվ 10/49 տեղամասում ժամը 9:30-ի սահմաններում տեղի է ունեցել բաց քվերակություն: Նույն տեղամասից դուրս են հանելԱրարատ Զուրաբյանի վստահված անձին: Թիվ 19 մանկապարտեզում գտնվող 10/07 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Արա Սադոյանը ոստիկանների օգնությամբ ընտրատեղամասից դուրս է հանել վստահված անձանց:

Իսկ Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/39 տեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահ Կարինե Մկրտչյանը և հանձնաժողովի անդամ Արևիկ Ղազարյանը ընտրողներից պահանջում են քվեախցից դուրս գալուց հետո բացել ծրարը և միայն քվեաթերթիկն իրենց ցույց տալուց հետո գցել քվետուփի մեջ:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64439

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ
[12:41] 28 Սեպտեմբերի, 2008

ԿԵնտրոն համայնքի ղեկավար Արարատ Զուրաբյանի նախընտրական շտաբը շարունակում է ահազանգել ընտրախախտումների վերաբերյալ:

Ժամը 10:45-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել Այգեստան թաղամասում գտնվող Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված N 10/03 ընտրական տեղամասում: Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կոստանյանը ընտրողներից պահանաջել է կատարել բաց քվեարակություն, այսինքն` քվեաթերթիկը քվեատուփը գցել իրեն ցույց տալուց հետո: Թաղապետի թեկնածու Արարարատ Զուրաբյանի վստահված անձը պահանջել է դադարեՍԵցնել բաց քվերկությունը: Դրան ի պատասխան` Սերգեյ Կոստանյանը կանչել է տեղամասի մոտ հավաքված մի խումբ տղաների, որոնք քաշքշել ու հարվածել են Զուրաբյանի վստահված անձին:

Ժամը 10:55-ին բաց քվերակություն է կատարվել նաեւ Ծխախոտագործների 1 հասցեում գտնվող թիվ 10/32 ընտրական տեղամասում: Բաց քվերարկությունը դադարեցնել պահանջող վստահված անձանց ոստիկանները դուրս են հանել տեղամասից:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64440

ԳԱԶԵԼՆԵՐՈՎ ԸՆՏՐՈՂՆԵՐ ԵՆ ԲԵՐՈՒՄ
[12:47] 28 Սեպտեմբերի, 2008

Ըստ Արարատ Զուրաբյանի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության` Մետաքս թաղամասում գտնվող թիվ 39 դպրոցում տեղակայված 10/33 ընտրական տեղամասում գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանի թիմակիցները ՚Գազելՙ-ներով ընտրողներին բերում են քվերկության, վստահված անձանց արգելում են մոտենալ ընտրացուցակներին եւ հանձնաժողովի անդամների թողտվությամբ ընտողների հետ մոտենում են քվեախցիկին` ստուգելու համար, որ նրանք ընտրել են Գագիկ Բեգլարյանին:

Իսկ Կիլիկիա թաղամասում տեղակայված թիվ 10/51 տեղամասում քիչ առաջ արգելել են լրագրողների մուտքը. լրագրողների թվում է եղել նաեւ Գյումրիի ՚Գալլաՙ հեռտուստաընկերության նկարահանող խումբը:

Հիդրոպնեվավտոմատիկայի ինստիտուտում տեղակայված թիվ 10/53 տեղամասում Ժամը 10:15-ի դրությամբ քվերակել է 50 ընտրող, մինչդեռ այս տեղամասից թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ուղարկվել հաղորդագրություն, ըստ որի այդ պահի դրությամբ քվերակությանը մասնակցել է 150 ընտրող:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64441

ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱՏԱՐԱՓ
[13:09] 28 Սեպտեմբերի, 2008

Ըստ Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի շտաբի, այսօր ընթացող համայնքի ղեկավարի ընտրություններում արդեն իսկ բազմաթիվ խախտումներ են արձանագրվել:

Փչացնում են Զուրաբյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները

Մետաքս թաղամասում գտնվող թիվ 33 դպրոցում տեղակայված թիվ 10/29 ընտրական տեղամասում վստահված անձինք մեկուսացվել են, հանձնաժողովի նախագահ Միշա

Սանթրյանի կարգադրությամբ տեղամասում գտնվող մի խումբ երիտասարդներ նրանց թույլ չեն տալիս տեղաշարժվել տեղամասում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի համակիրները այս տեղամաս են բերել Կենտրոնի բնակիչներ չհանդիսացող քաղաքացիների, որոնք քվեարկել են` հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ քվեաթերթիկներ ստանալուց հետո: Այս տեղամասում գտնվող ՚Հայքՙ թերթի թղթակից Տաթեւ Մեսրոպյանին հանձնաժողովի նախագահի հետ ՚համագործակցողՙ ինչ-որ երիտասարդներ ահաբեկել են, սպառնալով` ՚եթե ուզում ես քո հետ վատ բան չլինի, հանգիստ նստի տեղդՙ:

Իսկ ժամը 11:25-ին Ծխախոտագործների 1 հասցեում գտնվող թիվ 10/33 տեղամասից դուրս է հանվել համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի վստահված անձ, ՚Ժառանգությունՙ կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Մեսրոպյանը: Նույն տեղամասի հանձնաժողովի նախագահը ժամը 11:50-ին բացել է արդեն քվեարկված քվեաթերթիկները և Արարատ Զուրաբյանի օգտին քվեարկվածների վրա նշումներ անելով` դրանք դարձրել է անվավեր: Իսկ ժամը 11:30-ին ՚Հրազդանՙ մարզաթատերական համալիրում գտնվող թիվ 10/51 և Կիլիկա թաղամասի թիվ 22 գրադարանում տեղակայված 10/52 տեղամասեր է (դրանք գտնվում են հարեւանությամբ) մուտք գործել

Դավիթ Օհանյան անունով ինչ-որ քաղաքացի և երկու հանձնաժողովների նախագահներին հրավիրել է տեղամասում գտնվող ոստիկանների սենյակ: Այդտեղից դուրս գալուց հետո հանձնաժողովների երկու նախագահներն էլ չհրկիզվող պահարաններից (սեյՖերից) հանել են քվեաթերթիկները և պահում են իրենց գրապաններում:

Ընտրակաշառք են բաժանում

Կենտրոն համայնքի ղեկավարի` այսօր ընթացող ընտրությունների գնացողներին թաղապետի թեկնածուներից մեկի` Գագիկ Բեգլարյանի թիմակիիցներն արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել:

Մասնավորապես, Կոնդ թաղամասի Ռուսթավելու անվան դպրոցում տեղակայված թիվ 10/47 և 10/48 ընտրատեղամասեր գնալուց առաջ մի շարք ընտրողներ, վստահված անձանց ուղեկցությամբ մտնում են մոտակայքում գտնվող ոմն Սմբատի տուն, ստանում գումարը (այս պահին գումարի չափը դեռևս հայտնի չէ) և համապատասխան ցուցակում իրենց անունը նշելուց հետո գնում են քվերկության:

Քվեարկում են ուրիշի անձնագրով

Ծխախոտագործների 1 հասեցում գտնվող թիվ 10/33 ընտրական տեղամսաում ժամը 11:05-ին արձանագրվել են ինչ-որ անձանց կողմից իրենց չպատկանող անձնագրերով քվերկելու դեպքեր: Նույնը տեղի է ունեցել Շևչենկոյի անվան N 42 դպրոցում գտնվող թիվ 10/40 ընտրատեղամասում: Ժամը 11:10-ին այլ անձի անձնագրերով այստեղ քվերակություն է կատարվել:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64442

ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԽՐՈՆԻԿԱ
20:00-ի դրությամբ

Ընտրությունների ավարտից մոտ մեկուկես ժամ առաջ ընտրական տեղամասեր են սկսել այցելել նաև ոստիկանության բորձրաստիճան պաշտոնյաներ` հատուկջոկատայինների ուղեկցությամբ: Սակայն դա, մեղմ ասած, չի խոչնդոտել ընտրակեղծիքներ իրականացնողներին: Մասնավորապես ժամը 18:30-ի սահմաններում, Այգեստան թաղամասի Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում Երևան քաղաքի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի և հատուկջոկատայինների ներկայությամբ թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի թիմակիցները ծեծի են ենթարկել մյուս թեկնածուի` Արարատ Զուրաբյանի վստահված անձանց և տեղամասում գտնվող դիտորդներին: Դրանից հետո նույն անձինք, կրկին Ն. Նազարյանի և հատուջոկատայինների ներկայությամբ Գ. Բեգլարյանի օգտին քվեարկված քվերաթերիկների խրձի լցոնում են կատարել:

Ժամը 19:20-ի սահմաններում Ամիրյան փողոցի վրա գտնվող Երևանի Թատերական ինստիտուտում տեղակայված թիվ 10/45 տղամասում թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի համակիրները կատարել են լցոնում: Դրանից հետո նույն տեղամասում տեղի է ունեցել բաց քվեարկություն:

ՀԺԿ անդամ Ալլա Հովհաննիսյանի հաղորդմամբ 10/08 ընտրատեղամասում ՀՀԿ անդամ, ավագանու նախկին անդամ Դավիթ Դավիդյանի կողմից ընտրողների կողմնորոշում և քարոզչություն է իրականացվել: Տինկին Հովհաննիսյանի առարկությանը Դավիդյանը պատասխանել է. “Ում ուզում ես բողոքի, մեկա Բեգլարյանն ա անցնելու”:

Թելմանի դպրոցում տեղակայված ընտրատեղամասում բաց քվեարկություն է տեղի ունենում: 19:50-ին ահազանգ է ստացվել, որ դրսում թաղապետարանի աշխատակիցների կողմից ընտրողներին ծրարներ են բաժանվում, ընտրողների հետ խցիկ են մուտք գործում: Քաղաքացիների և դիտորդների նկատողութուններին հանձնաժղովը անարձագանք է մնում:

19:55-ին բողոք է ստացվել Մայիսյան 10 հասցեում բնակվող քաղաքացի Արմեն Կոտիկի Քրմոյանից: Քրմոյանը իր ընտանիքի անդամների հետ միասին քվեարկության է եկել Չարենցի դպրոցում տեղակայված 10/46 ընտրատեղամաս, սակայն իր և իր ընտանիքի անդամների փոխարեն արդեն իսկ ստորագրված և քվեարկված էր:

http://lragir.am/

և այլն…



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org