Գնամոլություն, թե՞ Լավ, այսպես մինչև ե՞րբ…(կործանարար անտարբերություն)
Սեպ 26


«Մարտի մեկ» բլոգբաստեր ստեղծողների կողմից

«ՀՀ իշխանություններ» պրոդակշիոնը ներկայացնում է

«Շոթան եզրակացնում է» նոր տրագիկոմեդիան

Իրական մարդկանց եվ դեպքերի նմանության դեպքում, ՀՀ իշխանությունները պատասխանատու չեն իրենց հետագա գործողությունների համար.

Գլխավոր դերերում՝ մի ամբողջ ժողովուրդ

Գլխավոր պրոդյուսեր՝ կստատի հիմա ուր է՞ որ, խաբար չկա՞

Իմ կոցմից՝ Միշտ համոզված եմ եղել, որ ՚՚Շոթան հանճարեղ մարդ է.

Հրամեցե
--------------------

Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովում այսօր մի շարք սենսացիոն բացահայտումներ արվեցին: Ընդդիմության տարածած տեսաերիզում անզեն աչքով տեսանելի է մարդկային մարմնի հատվածներ՝ ատամնաշարով ծնոտ, ուղեղի կտորներ եւ այլն: Այսօր դատաբժշկական փորձաքննությունների ազգային կենտրոնի ղեկավար Շոթա Վարդանյանը հայտարարեց, որ այդ կադրերում առկա ծնոտը ոչ թե մարդու, այլ երիտասարդ խոզի՝ խոճկորի ծնոտ է, հայտնաբերված լեզուն էլ մարդու լեզու չի, իսկ արյան տպավորություն ստեղծում են ստվերները: Նա նաեւ վստահեցրեց, որ կադրում անհայտ հեղուկ է, ոչ թե արյուն:

Ի դեպ, այդ եզրակացությունները նրանք արել են ոչ թե իրականում այդ օրը դատաբժշկական փորձաքննության արդյունքում, այ` միայն կադրերն ուսումնասիրելով: Շոթա Վարդանյանը նաեւ հայտարարեց, որ ոչ մի ոսկորի վրա կրակոցի հետք չկա, իսկ պարկուճները, որ կադրում թափված են արյունների մեջ, ըստ Վարդանյանի, բերվել դրվել են այդ վայրում: Շոթա Վարդանյանի հայտարարությունները հանձնաժողովն ընդունեց հալած յուղի պես, իսկ հանձնաժողովականները սկսեցին պահանջել, որ պատասխանատվության ենթարկվեն տեսաերիզի հեղինակներն ու տարածողները: ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանն էլ ընդգծում էր այդ կադրերի թողած անդառնալի հետեւանքները հատկապես ՚մատաղ սերնդի վրաՙ, ովքեր տեսել են այդ երիզը:

Նկատենք, որ խնդրո առարկա կադրերը նկարահանել է ՚Ա1+ՙ-ի օպերատորը եւ հանձնաժողովի անդամները ցանկության դեպքում կարող են անմիջապես նրանից ճշտել դեպքի վայրի ՚խոճկորներիՙ քանակը: Ի դեպ, այդ կադրերի բնօրինակի շարունակության մեջ քաղաքացիները ասում են. ՚Նկարի, նկարի, ջուրը լցրին, ջուրը լցրին, որ մաքրվի արյունները, նկարի, ես դրանց…ՙ: Եվ իսկապես կադրում ջրցան մեքենան դեպքի արյունոտ վայրը պարզապես ջրում է, լվանում հետքերը:

Մենք փորձեցինք հանձնաժողովականներից պարզել, թե քանի՞ անգամ են Երեւանի փողոցներում, հատկապես Մաշտոց, Գրիգոր Լուսավորիչ եւ Արշակունյաց փողոցներում խոճկոր տեսել: Պարզվեց, որ չեն տեսել, բայց ոչ մեկի մոտ հարց չառաջացավ, թե ինչ կապ ուներ դեպքի վայրում մոլորված խոճկորը, որի ծնոտը հետո ընդդիմությունը պետք է ՚շահարկերՙ: Ասենք հարց տվող մեկ-երկու պատգամավորներն էլ այսօր չէին մասնակցում նիստին, մասնավորապես` ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը եւ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

ՀԱՅ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀՐԵՇՏԱ՞Կ ԵՆ, ՀՈՒՄԱՆԻ՞ՍՏ, ԱՆԳԱՄ ՉԵ՞Ն ԱՊՏԱԿՈՒՄ

Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովն այսօր չբավարարվեց այս աշխահացունց բացահայտումներով: Հատուկ քննչական խմբի անդամ Վահագն Հարությունյանը ԱԺ էր բերել այն երիտասարդներին, ովքեր նույն տեսաերիզում պատի տակ պպզած, կուչ եկած պատասխանում են ոստիկանների հարցերին, իսկ հաջորդ կադրում նույն այդ երիտասարդների գլխավերեւում արյուն է պատի վրա: ՚Բերման ենթարկվածՙ երիտասարդները միաբերան պնդեցին, որ իրենց ոչ ոք չի ծեծել, ոչ ոք անգամ չի ապտակել, չի հրել: Տղաներից Ռոման Գրիգորյանը, որն առաջինը խոսեց հանձնաժողովականների ներկայությամբ, վստահեցրեց, որ ինքը փորձել է վերցնել բեզինով շիշը, բայց այն շրջվել է. նախ հետաքրքիր է ոստիկանների ներկայությամբ բենզինով լի շիշը ինչու էր պետք Ռոման Գրիգորյանին, եւ երկրորդ եթե պատին դրված բենզինով շիշը շրջվի, առնվազն կծորա, ոչ թե կթողի ՚ցփնվածՙ արյան հետք:

Երբ հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանն այս նրբությունը նկատեց, Ռոման Գրիգորյանը հայտարարեց, որ այդ հետքը իր վրա զինվորներից մեկի շփած կոկա- կոլայից է մնացել:

Մանկատան սան Տիգրանն էլ, որը կադրում կանգնում է ոտքի, ձեռքում ինչ-որ ձող, ապա ոստիկանը բղավում է ՚պպզիՙ, վերջինս անվրդով հետեւում է հրահանգին, այսօր հանձնաժողովականների ներկայությամբ պնդում էր, որ իրենք ոչինչ չէին արել, որ իրենց ծեծեին, կամ իրենց վրա գոռային: ՚Լավ մի ապտակ է՞լ չտվեցինՙ,- հարցրեց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: ՚Ոչՙ,- շատ ինքնավստահ հայտարարեց երիտասարդը:

Մի խոսքով, այսօր ԱԺ-ում երեք երիտասարդներն ապացուցեցին, որ մեր ոստիկանները հրեշտակներ են: Ի դեպ, այդ երիտասարդները թեեւ պատի տակ էին հայտնվել գողոնը ձեռքում/ նրանք ՚Ռոբերտոնՙ թալանած երիտասարդներից են/, բայց նրանց նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, քանի որ ինչպես նշվեց նիստում, գողացել էին ոչ թե մի զույգ, այլ մի հատիկ կոշիկ: Նկատենք նաեւ, որ այս երիտասարդները չկարողացան հստակ նշել, թե իրենք պատի տակ քանի հոգի են՝ մեկն ասաց` 6, մյուսը` 7, երրորդը` 5: Մի քանի անգամ էլ Վահագն Հարությունյանն ուղղորդում էր իր բերած երիտասարդներին: Հիշեցնենք, որ 10 զոհվածներից մեկի՝ Սամվել Հարությունյանի հարազատները պնդում են, որ իրենք տեսել են այդ կադրերում իրենց որդուն, որը հետո 10 օր անց մահացավ հիվանդանոցում: Նրանց պնդելով, իրենց որդուն ծեծել են: Այսօր այս փաստը հիշեցրեց դաշնակցական պատգամավոր Արտյուշա Շահբազյանը եւ հարցրեց, թե արդյո՞ք իրենց կողքին ինչ-որ մեկին ծեծել են, կամ նա ընկել է կրակոցից. բնականաբար երիտասարդները պնդում էին, որ ոչ ոք չի ծեծել իրենց հետ գտնված մարդկանց, առավել եւս կրակոց չի եղել:

Նկատենք, որ զոհվածի հարազատները չեն ասում, թե իրենց որդին զոհվել է կրակոցից, այլ դաժան ծեծից:

ՍՏՎԵՐՆ Է ԵՆԹԱՐԿՎԵ՞Լ ՎՐԱԵՐԹԻ

Երբ հանձնաժողովի անդամները հետաքրքրվեցին, թե արդյոք հայտնաբերված է փշալարի ավտոմեքենայի վարորդը, որը վրաերթի է ենթարկում քաղաքացուն, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք ունեն ականատեսների վկայություններ, որ այդ փշալարի ավտոմեքենայի ղեկին եղել է ոչ թե ոստիկան, այլ ցուցարար, որը մինչ այդ խլել էր մեքենան ոստիկանից:

Վրաեթրի ենթարկվողը հարցաքննվել է արդեն մարտի 8-ին. դեպքից 5 օր հետո: Ու մարդկային օրգանիզմի հնարավորություններից մի փոքր հասկացող մարդու համար աներեւակայելի է պատկերացնել, որ մեծ արագության տակ 6 անիվ մարդու վրայով անցնելուց 5 օր հետո այդ մարդն ընդունակ է ցուցմունք տալ: Բայց պարզվում է, ոչ թե 6 անիվ է անցել, այլ երկու: Իսկ կադրում, որտեղ անզեն աչքով տեսանելի է, թե ինչպես է մարդը գլորվում անվադողերի տակ, քննչական ծառայության խոշորացույցի տակ գլորվում է ոչ թե մարդը, այլ նրա ստվերը. Վահագն Հարությունյանն այսօր հենց այդպես էլ հայտարարեց, բայց տեսաերիզի փորձաքննությունը կհրապարակվի մի քանի օրից: Վրաերթի ենթարկվածի անձը պարզված է՝ 1981 թ ծնված Գեւորգ Թեւոսյանն է, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից: Բայց պարզված չէ վրաերթ կատարած քաղաքացու անձը, բայց քննչական խումբը ՚պարզել էՙ, որ նա ոստիկան չի:

Ի դեպ, ընդամենը երկու օր առաջ ոստիկանապետը պնդում էր, որ փշալարի մեքենաների վարորդները վրաերթ չեն կատարել, իսկ կադրերը հավանաբար մոնտաժված են: Այսօր պարզվում է՝ կադրերը մոնտաժված չեն, բայց ցուցարարներն են իրար ՚սպանելՙ:

Հետաքրքիր մի փաստ էլ. ոչ վրաերթի ենթարկված քաղաքացին, ոչ այսօր խորհրդարան եկած երեք երիտասարդները հանրահավաքի մասնակիցներ չեն եղել, եւ երբեք չեն մասնակցել միտինգների:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org