Ցավով նշում եմ, որ f5blog.com -ը 1-2 օր ստիպված եղավ մնալ հարդկադիր պարապուրդի մեջ: Ինչո՞ւ հարկադիր. դա կայքի պատասխանատուների կամ հոստերի մեղքով չէր:
Բանը նրանում է, որ մարտի 1-ի դեպքերից հետո մենք ստիպված եղանք (երբ արգելվեց ԶԼՄ-ների գործոնեությունը), ինչ-որ ժամանակով տեղափոխվել այլ կայք (երեւի հիշում եք fseon.org/armenia/ ում ժամանակավոր հանգրվանը):
Ինչո՞ւ տեղափոխվեցինք.
- Նախ մեր ադմինը այնքան օրինապահ եւ կարգապահ էր գտնվել, որ կայքը գրանցել էր իր անունով
- կայքի DNS-ները հայկական չէին, բայց ունեին «հայկական պոչեր»՝ այսինքն, կարելի էր պարզել, թե ով է կայքի պատասխանատուն
- մենք գտնվում էինք մի հոստի վրա, որը Հայաստանում բավականին հայտնի մի կայք է ներկայացնում. մնալով նրանց մոտ, մենք կարող էինք վտանգի տակ դնել նրանց կայքի գործունեությունը:
Հետեւաբար, նպատակահարմար գտնվեց տեղափոխել կայքը մի անկախ հագրվան, որը ոչնչով կապված չէր Հայաստանի հետ:
Հետագայում, (մինչ ԶԼՄ-ների «պարետային ժամի» ավարտը) ես իմ վրա պատասխանատվություն վերցրեցի (իհարկե, հարմարեցնելոց ադմինի հետ) եւ վերաբացեցի f5blog.com-ը՝ իհարկե, փորձելով կորցնել բոլոր հետքերը:
1. նախ վերացվեց Սայթի տիրոջ անունը. հիմա սայթի whois-ը փակված է, եւ կարող է միայն տրամադրվել դատարանի (ոչ հայկական) որոշման հիման վրա: Նման նախադեպ կա, որ տրվել է կայքի գաղտնի տիրոջ անունը՝ բայց դրա համար առնվազն պետք է լինի «անկական պոռնոգրաֆիայի», «մարդկանց սպանությունների կոչեր կամ կադրեր» դատական մեղադրանք հաստատվի:
Օրինակ, նույնիսկ եթե տեղադրվի warez or crack, կամ կայքից կատարվի սպամ, որը օրենքով չի թույլատրվում, ապա նույնիսկ սա չի հանդիսանում նախապայման՝ բացահայտելու կայքի տիրոջ «ով լինելը»:
Մի խոսքով, թաքցվեց կայքը գրանցողի ով լինելը:
2. DNS-ները տեղափոխվեցին արտասահման եւ տեղադրվին free dns server-ի վրա. նպատակը նույն էր ... (օր., ավելի լավ է ունենալ yahoo-ի or gmail-ի նման free սերվիսում email, քան թե որեւէ հայկական ձրի կամ վճարովի կայքի վրա, նույնիսկ mail.ru-ն չի համարվում անվտանգ, եթե կա նպատակ թաքցնել հետքերը)
3. Հոսթինգը նույնպես տեղափոխվեց արտասահման՝ մի հայտնի հոստերի մոտ: Նպատակը՝ «կորել» մեկի մոտ, որը շնից շատ կլիենտ ունի, հետեւաբար, չկա հատուկ հսկողություն, թե ո՞վ եւ ինչպե՞ս է վճարում տվյալ հոստի վրա:
Վերջին 2 կետերը տվեցին մի փոքր անվտանգություն, բայց գտնվելուց ուրիշի հոստի վրա, ԴՆՍ-ը տեղադրելով 3-րդ կառույցի վրա… դու կորցնում ես օպերատիվ ղեկավարման հնարավորությունը եւ ստիպված լինում կախված լինել… նրանց աշխատանքի որակից:
Երեվի թե շատ գլուխներդ տարա, չէ՞… Լավ, քիչ մնաց, սայթը, կոպիտ ասած «թքել էր», քանի որ DNS ապահովող սերվերն ինքն էր «թքել» եւ մինչ այժմ էլ «թքած է» (կարող եք ստուգել xname.org):
Ստիպված ես դեռեւս երեկ DNS-երը տեղափոխի մեկ այլ սերվիսի վրա, իսկ այսօր էլ փոխեցի ռեգիստրարի մոտ տվյալները:
Սայթը արդեն Երեվանի ժամանակով 3.03 am 25.05.2008-ից օնլայն է: Շատ-շատերի մոտ կարող է պատահել, որ սայթը մի քանի օր էլ չի բացվի:
Բայց տվյալ դեպքը արդեն ձեր ISP-ի (ինտերնետ տրամադրողի) կամ ձեր իսկ PC-ի մեղքն է: Հատկապես, որ հայկական պրովայդերները սիրում եմ cash-ը ջնջել շաբաթը մեկ անգամ: Սրա հետեւանքով, դուք տեսնում եք պրովայդերի մոտ պահպանված կամ ձեր իսկ PC-ի (browser-ի) cash-ը:
Ինչպե՞ս պայքարել սրա դեմ:
1. Մի քանի անգամ թափով սեղմել F5՝ փորձել update անել՝ կամ ուղղակի մտնել եվ ջնջել բրաուզերի cash-ը:
2. Եթե չօգնեց, գտնել windows ֆոլդերի մեջ hosts ֆայլը (իմ մոտ գտնվում է հետեւյալ հասցեում՝ c:\WINDOWS\system32\drivers\etc\hosts/ ), բացել որեւէ text -editor-ով (օր. notepad) եւ ավելացնել 1 տող:
74.52.200.210 f5blog.comsave անել եվ փակել:
Ուշադրություն. MS wordը չի համարվում text editor. երբեւէ մի օգտագործեք այս նպատակով, նույնիսկ այլ նպատակներով խորհուրդ չեմ տալիս
Հիմա արդեն վերջ՝ հարցեր լինեն դիմեք, էժանով կօգնենք: