Անհրաժեշտ դադար Հայաստան - 2020
Հուլ 01

imageԱյսօրվա «Առավոտում» տեսա հետեւյալը.

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Armenian Reporter թերթին տված հարցազրույցում նշել է, որ նախագահ Սերժ Սարգսյանին «ակնհայտորեն վատ խորհուրդ են տվել հայ-թուրքական հանձնաժողովի հետ կապված հարցով»: «Նախագահը ձեռնպահ է մնում այս հարցով ուղիղ բացատրություններից ու ճշգրտումներից, որովհետեւ սա հստակ շեղում է թե՛ նախկին նախագահ Քոչարյանի, թե՛ գործող վարչակազմի՝ մինչ այժմ որդեգրած դիրքորոշումներից: Վերջերս արտահայտած դիրքորոշումն անընդունելի է մեզ համար»,- ասել է պարոն Մանոյանը:

Այժմ դիմում եմ բոլոր շարքային դաշնակցականներին: Եթե չեմ սխալվում, դուք զենքի վրա եք երդվել: Հիշե՛ք այդ զենքը, բայց մի՛ մոռացեք բնավ երդման խոսքերը, որոնցում կուսակցությունից բացի խոսք է գնում նաեւ հայրենիքի մասին:

Նոր հասկացա՞ք, տղերք… Նոր տեղ հասա՞վ, որ Ձեր ընտրյալը (խոսքը Վահանի մասին չէ. նրա պարագայում դուք բոլորդ էլ դավաճաններ եք, քանի որ թողած Ձեր թեկնածուին, ընկել էիք նրա խնամու ջրերը) որեւէ բան չի հասկանում Հայաստանի արտաքին քաղաքականությունից, որի մեջ հենակետային է հայ-թուրքական հարաբերությունները:

Հիմա, ես բոլորիդ կոչ եմ անելու դադարեցնել ամեն տեսակի դատարկ խոսակցությունները եւ եթե ինչ-որ քննարկում է ձեռնարկվելու, ապա եկեք խոսենք ըստ էության, եկեք խոսենք գաղափարներից, մոտեցումներից եւ ոչ թե իջնենք անձերի մակարդակ:

Սկսենք նույն քաջարի դաշնակներից: Եւ հրավիրում եմ բոլոր՝ իրենց գաղափարական դաշնակցական համարող մարդկանց: Եկեք եւ պատասխան տվեք Ձեր ղեկավարների փոխարեն: Ոչ թե խոսքը պատասխանատվության մասին է, այլ պարզապես պատասխանելու մի շարք հարցերի, որոնք գուցեեւ մեզ համոզեն Ձեր համոզմունքների հիմնավոր լինելու մեջ:

Հակակոռուպցիոն կոչեր հնչեցնելու փոխարեն, խնդրում եմ պատասխանեք թեկուզ այս տարրական հարցերին.

Դուք գո՞հ եք Ձեր կուսակցության՝ նախընտրական եւ հետընտրական այս թոհուբոհի մեջ իր պահվածքից: Չե՞ք կարծում, որ Ձեր հարյուրամյա կուսակցությունը վերածվել է Ձեր նախագահի հարյուրերորդ մեղքի կրողը:

Դե, զենքի վրա երդվող դեմքեր եք, «իջեք ներքեւ», մի քիչ զրուցենք…

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org