Երևանում սպանվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին։ ՀՀ ոստիկանության մամլո ծառայության պաշտոնական տվյալներով, հունիսի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Լուսաստղ» ռեստորանային համալիրի տարածքում դիակ կա։ Մեկնած օպերատիվ խումբը ռեստորանային համալիրի երկրորդ հարկում հայտնաբերել է 1987 թ. ծնված Լևոն Ալեքսանյանի դիակը` գլխի աջ հատվածում հրազենային վնասվածքներով։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 5,45 մմ տրամաչափի փամփուշտի 3 կրակված պարկուճ, 3 գնդակ, «ՉԵԶԵԹ-85 Ս» տեսակի ատրճանակ` փողում 5,45 մմ տրամաչափի 1 փամփուշտ և փամփշտակալ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 11 փամփուշտով։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։