Երևանի յոթ հրաշալիքները Եվրո-2008
Հուն 08

Ազիան'-ի ավատարը

«Դատախազն ակնհայտորեն ստում է».- ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

«Մեր երկիրը դեռեւս գտնվում է հետմարտիմեկյան ճգնաժամում, ու դրանից բացի` այսօր մեկ այլ գործոն է ավելացել, որն էապես ազդում է մեր երկրի քաղաքական կյանքի վրա. դա հարցի տեղափոխումն էր միջազգային ատյաններ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքերով` ԵԽ ԽՎ բանաձեւի վերաբերյալ իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրարից տարբերվող մոտեցումներ ունեն:

«Իշխանության որոշ ներկայացուցիչներ նշում էին, թե ԵԽ ԽՎ պահանջները տառետառ կատարման ենթակա չեն, օրինակ` Տիգրան Թորոսյանը: Իսկ Հերմինե Նաղդալյանը, Դավիթ Հարությունյանը նշեցին, որ դա պարտադիր կատարման ենթակա է: Իշխանական ճամբարում, հաշվի առնելով նրա խիստ անհամասեռ կառուցվածքը, ի հայտ եկած տարաձայնությունները մեծ ազդեցություն թողեցին տեղի ունեցող պրոցեսների վրա: 

Կողմերն ու առաջին հերթին` իշխանությունը, ում պատասխանատվության մեծության պահով քայլերի մեծ մասն իր դաշտում է, առավել քիչ է հակված ընդունելու այն պահանջները, որ գալիս են ընդդիմությունից»,- ասաց նա` նշելով, որ այդ ամենի արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ իշխանությունները եթե անգամ որեւէ քայլ անում են, ապա անում են միակողմանի, առանց համաձայնեցնելու, առանց քննարկելու մյուս կողմի հետ: «Մասնավորապես, երեկ ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանի հետ կապված քննարկումներն ինձ լուրջ մտահոգվելու տեղիք են տալիս, որ իշխանության ներսի անհամասեռ ու տարբեր մոտեցումներն էապես կարող են ազդել հետագա պրոցեսների վրա: Տեղի ունեցածը վկայում էր այն մասին, որ մի թեւն ուղղորդվում է իմիտացիայով`ի տարբերություն իրենց մյուս գործընկերների: Ու, ցավոք, իշխանության այն թեւը, որը հակված է իմիտացիոն գործողությունների, շատ դեպքերում կարող է հաղթել»,- ասաց նա:

Հունիսի 20-ին, Ս. Սաֆարյանի կարծիքով` ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը կարող է ներկայացնել, որ սկսել է որոշակի քայլեր կատարել, թեեւ իրականում բանաձեւի որեւէ պահանջ լիարժեքորեն կատարված չէ: Նրա խոսքով` իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Հանրահավաքներ, ժողովներ, ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունների առաջարկությունների իրենց տարբերակը: «Առաջիկա քառօրյան ցույց կտա, թե օրինագծի հեղինակ Տ.Թորոսյանը որքանո՞վ է պատրաստ օրենքի մարտի 17-ին կատարած փոփոխությունները չեղյալ հայտարարելուն: Իր կողմից կատարված փոփոխությունները չեն գտնվում ԵԽ ԽՎ պահանջների կատարման դաշտում»,- ասաց Ս. Սաֆարյանը: Վերջինի կարծիքով` ԵԽ ԽՎ-ի վերահսկողության համար սահմանված ժամկետը Հայաստանում կերկարացվի մինչեւ սեպտեմբեր: «Միգուցե մինչ սեպտեմբեր Հայաստանն իսկապես զրկվի ձայնի իրավունքից, սեպտեմբերին հարցը վերանայվի»,- կարծիք հայտնեց Ս. Սաֆարյանը: Անդրադառնալով նախօրեին կայացած օմբուդսմենի զեկույցին վերաբերող լսումներին` Ս. Սաֆարյանը նշեց, որ իրենք բոյկոտել են լսումները, երբ պարզվել է, որ «Ժառանգությունը» զրկված է ելույթի իրավունքից: «Կանոնակարգի համաձայն` խմբակցություններից առաջինը հանդես է գալիս ամենափոքրաթիվ կազմով խմբակցությունը, իսկ դա «Ժառանգությունն» է: Այնինչ, հերթագրումներից հետո մեզ արգելեցին ելույթ ունենալ: Իսկ ինչ վերաբերում է ելույթին` քննարկումները հիմնականում հետեւյալ հարթության վրա էին` Արմեն Հարությունյանն իրավունք ունե՞ր գրել այդ զեկույցը, թե՞ ոչ, արդյոք նա շրջանցե՞լ է իր իրավունքները: Այդ լսումները պետք է ավելի շատ զեկույցի բովանդակությանը վերաբերեին, այնտեղ բարձրացված հարցերին, եւ դատախազն ու արդարադատության նախարարը ոչ թե անդրադառնային նման հարցերին, այլ պատասխանեին կոնկրետ հարցադրումներին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ օմբուդսմենի զեկույցում բարձրացված հարցերի պատասխաններն այդպես էլ չտրվեցին: Անդրադառնալով հարցին, թե ԱԺ-ում ստեղծվելիք մշտական հանձնաժողովներից որն է նախընտրում «Ժառանգությունը», Ս. Սաֆարյանը նշեց, որ իրենք ԱԺ ընդդիմության մասին օրինագիծ են նախապատրաստում, որը հանդիսանում է ԵԽ ԽՎ հունվարին ընդունած բանաձեւի պահանջը, որտեղ հստակ նշվում է, թե ինչու պետք է ԱԺ վերահսկող նշանակության որոշակի հանձնաժողովներ վերապահվեն ԱԺ ընդդիմությանը: «Քաղաքական պայմանավորվածությունների շրջանակներում` ՕԵԿ-ի համար՝ մասնավորապես, ավելացվեց հանձնաժողովների թիվը, ու որոշվեց ձեռքի հետ էլ հանձնաժողովներից մեկը հանձնել «ժառանգությանը»: Մենք նշեցինք, որ այդ գործելաոճը մեզ համար անընդունելի է: Ու ընդհանուր առմամբ` «Ժառանգությանը» չպիտի հանձնվի այն հանձնաժողովը, որտեղ հավակնություններ չկան»,- ասաց նա` ավելացնելով, որ համաձայն այդ բանաձեւի` ԱԺ ընդդիմությունը պետք է վերահսկողության իրավունք ունենա 3 հանձնաժողովի նկատմամբ` Ֆինանսաբյուջետային, Ազգային անվտանգության, Ներքին գործերի, եւ Աուդիտի հանձնաժողովի, որը առկա չէ մեր ԱԺ-ում: «Եթե «Ժառանգությունն» ունենալու է մի հանձնաժողով, որի դեպքում ընդդիմությունը չի կարողանա լրջորեն մասնակցել հանրային գործերի կառավարմանը, ԱԺ-ի աշխատանքների կազմակերպմանը եւ այլն, այդ հանձնաժողովի պաշտոնը «Ժառանգության» համար դառնում է բացարձակ անպիտան»,- հայտարարեց Ս. Սաֆարյանը:

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org