В храме Гроба Господня в Иерусалиме произошла драка Մայիսի 2
Ապր 22

1960-ականներին Հայ ժողովուրդը փորձեց օգտվել խրուշչովյան հարաբերական ազատություններից եւ արտահայտել իր ազգային իղձերը: 1965 թվականին լրացավ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության 50 ամյա տարելիցը: Այդ ողբերգության կապակցությամբ ապրիլի 24-ին Երեւային համազգային մեծ ցույց կազմակերպվեց: Դա ԽՍՀՄ պատմության մեջ առաջին տարերային եւ զանգվածային ելույթներից էր:

Իրենց պահանջները կառավարությանը ներկայացնելու համար, ցուցարարները փորձեցին մտնել Ալ.Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը, որտեղ առաջին անգամ պետական մակարդակով նշվում էր Մեծ Եղեռնի տարելիցը: Սակայն կենտրոնական իշխանությունների հրահանգով ներքին գործերի նախարարության եւ ՊԱԿ-ի համապատասխան ուժերի միջոցով ցույցը ցրվեց, իսկ նրա կազմակերպիչները պատժվեցին:

Հետագա տարիներին այս հարցը Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման խնդրի հետ մեկտեղ բազմիցս բարձրացվում էր:
1960-80-ականներին «հակախորհրդային» գործունեության համար Հայաստանում դատապարտվել են ավելի քան 70 մարդ, որոնք իրենց պատիժը կրում էին բանտերում եւ ուղղիչ աշխատանքային գաղութներում:

• 1988 թվականի նոյեմբերի 7-ին Հոկտեմբերյան հեղափոխության 71-րդ տարեդարձին նվիրված շքերթը վերածվեց բազմահազարանոց բողոքի ցույցի:

Միասնականացած, իր արժեքներով ու բարոյականությամբ հանցավոր վարչախմբից զատված համախումբ ժողովուրդը, որպես սգո արտահայտություն ու հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակին, ոտքով լուռ կուղեւորվի դեպի Մեծ Եղեռնի հուշարձան: 1967 թվականից, ավանդաբար, հավաքատեղին կլինի Ազատության հրապարակը ու Օպերային թատրոնի հարակից տարածքները: Կշարժվենք ժամը 15-ին: Եւ, ինչպես 1988-ին եւ 1989-ին, անցյալի սուգին կուղեկցի ապագայի անկոտրում հույսը՝ ցուցադրելով ժողովրդի միակամությունը, կենսունակությունը, պայքարը շարունակելու եւ հաղթելու հավատն ու վճռականությունը»:

Համաժողովրդական շարժման կենտրոն

Հ.Գ. Ժողովուրդ ինչո՞ւ եք այդքան պասիվ:Ավելի ակտիվ եղեք,էէէէէէէէ…

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org