Հոգևորականության ճգնաժամ Ինչու են պատժում պատերազմի հերոսին
Հուն 02

Ազիան'-ի ավատարը

image
Բոլորդ կառարկեք,որ ԵՎՐԱՏԵՍԻԼԸ առնչվում է Սիրուշոյին ու Տաթևիկն այստեղ ո՞վ է: Իհարկե, Դուք ճիշտ եք, անմիջապես Ձեր տարակուսանքները ցրելու համար ավելացնեմ, որ Տաթևիկ Նալբանդյանը ԵՎՐՈՏԵՍԻԼԻ մասին ընդամենը ՀՀ1-ի 360 աստիճան ծրագրում հաղորդում է պատրաստել: Երևի աղջիկը ուրիշ նյութ չի ունեցել, կամ էլ ինտերնետից չի կարողացել բաժանվել: Այլապես, այնպես է խորացել Ֆ5 բլոգում, որ այնտեղ գտնվող բոլորին համարել է միմյանց համախոհներ (լավ է` ոչ այլախոհներ):

Աղջնակին պետք է հիշեցվի, որ ի տարբերություն իրենց «հիմնարկի» այստեղ առկա է այլակարծությունը: Դրա համար էլ, որ մեկը առաջարկել է չքվեարկել Սիրուշոյին, մյուսները դեմ են եղել, քանի որ ունեցել են ազատ կամքի արտահայտություն: Բացի դրանից, քննարկումներն այստեղ այնքան թեժ են լինում, որ առիթ է լինում կոչել հանդարտության:  Իսկ Տաթևիկը (չշփոթել Բաղդասարյանի հետ) իր միապաղաղ ձայնով, իր թե իշխանության անունից (դե արի ու ջոկիր) մեղադրում է բոլորին:

Նախ, հարգելի՛ աղջիկ, հերիք է ԵՎՐՈՏԵՍԻԼԸ թաթախեք քաղաքականության մեջ, հասարակությանը պառակտեք-բաժանեք 2 մասի: Սա ընդհանուր՝ բոլորիս հաղթանակն է: Հետո, հերիք է սփյուռքում գտնվող հայերի արժանիքներն ու ավանդը ոտնակոխ անեք: Ասում ես՝ օտարները սիրեցին Սիրուշոյին ու իրենց ձայնը տվեցին… Սիրել կարող են, բայց ձայն տալ՝ խիստ հազվադեպ: Տաթո, դու տեսե՞լ ես, որ ՀՀ հիմնադրամին օտարները մասայաբար վճարումներ անեն… տվյալ դեպքում՝ քվեարկեն: Ձեր խոսելու էդ տոնը փոխե՛ք, դրանով արջի ծառայություն եք մատուցում երկրին, նրա նախագահին ու ինքներդ ձեզ:

Հանրային հերուստատեսությունը այն կապն է, որ պետք է հասարակությանը միավիրողի դեր ստանձնի՝ ունենա հաշտեցնողի ունայնություն, թե չէ մարդկանց լավ քայլն էլ «մտցրել» ես ընդիմության «հրեշավոր» կերպարի մեջ:

Ահավասիկ ֆ-5 բլոգի Ադմինի խոսքը.

«...միաձայն քվեարկում ենք մեր ազգակցուհու եւ մեր քաղաքացուհու օգտին, իսկ եթե Հայաստանում ենք, ապա այս խնդրանքով դիմում (զանգ, IM, էլ. փոստ եւ այլ եղանակներով) մեզ ծանոթ օտարերկացիներին եւ արտասահմանում բնակվող մեր ծանոթ-բարեկամներին»

Վատ է ասե՞լ: Հոյակապ, մեր հասարակությանը, ազգին,միավորող կոչ: Հանրային հեռ. ներկայացուցիչ, էլ ի՞նչ է պետք: Հա, հասկացա՜. եթե ներկայացնեիր, որ բլոգում ամեն մեկն իր կարծիքն ունի, հապա էլ ինչպե՞ս կստացվեր քննադատական նյութ ընդիմության մասին: Հարգելի՛ Տաթևիկ, թեև քեզ պատասխանում եմ քո ոճով, բայց ի տարբերություն քեզ ես ավելի կոռեկտ եմ, բայց հիասթափեցնելու եմ քեզ:

Ես ընդիմության ներկայացուցիչ չեմ, ոչ էլ իչխանության: Պարզապես մի հայ մահկանացու եմ, որ ցանկանում է իր երկիրը լավ ու հզոր տեսնել մյուս երկրների կողքին:
Որպեսզի Քեզ ու «քո պեսներին» վերջնականապես ապացուցեմ,որ ճիշտ չեք ներկայացնում եւ ոչ մի բան, պարզապես տալիս եմ այն նյութերի ցանկը, որ «քո պեսը» համարում է ընդիմադիրների լրատվական միջոց.

«Արամեն և Սիրուշոն»
«Միասնական ու սիրալի իրար հանդեպ»
«Եվրատեսիլ-2008-ին Սիրոշոն կներկայացնի «Քելե-քելե» երգը»
«Վերացնել մեր միջի ստրուկին»
«ԿԱՐՈՒՍԵԼ»

Ի միջի այլոց, վերջին նյութը պարունակում է խիստ քննադատություն Լ.Տ Պետրոսյանի իշխանության ժամանակաշրջանի մասին: Շնչառությունդ երևի կտրվո՞ւմ է: Պարզվում է, որ քեզանից ավելի ուժեղ քննադատում են իրենք՝ քո կարծեցյալ «ընդիմադիրները»:

Կամա թե ակամա քո ԵՎՐՈՏԵՍԻԼԸ (իմա՝ քննադատությունը) դառնում է ինքնանպատակ, ոչ տեղին, ավելին՝ նմանվում է զրպարտության, որ եվրոպական օրենքներով հավասարազոր է տուգանքի 30 000 Եվրո գումարի:

Սիրելիս, սա ինտերնետ Բլոգ է, որտեղ մարդիկ ազատ արտահայտում են իրենց զանազան, ընդունելի և ոչ ընդունելի կարծիքները: Իսկ դու, որ կոչված ես արտահայտելու հանրային կարծիք, բոլորին նույնացնում ես, չափում մի արշինով եւ կոխում ընդիմության «մութ» անկյունը: Մեր դեմ ավելի հզոր թշնամի է կանգնած, մեզ ջանքեր են պետք միավորվելու համար, պետք չէ զբաղվել զրպարտությամբ, բոլորին նույնացնել, պառակտել մարդկանց, թշնամիներ որոնել յուրայինների մեջ:

Մայիսի 24-ին, Տաթևի՛կ, իմ երկու հեռախոսներով 15 րոպե շարունակ քվեարկում էի Սիրուշոյի՝ Հայաստանի օգտին: Մինչդեռ, Տաթևի՛կ, դու պարտվեցիր քո ԵՎՐՈՏԵՍԻԼՈՎ…

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org