Կարդալով 100-օրյա ինքնամեկուսացման մատնված Սերժիկ Սարգսյանի ուղերձը իր իսկ այդ 100-օրյակի կապակցությամբ (նախօրոք ասենք, որ այս 100 օրը չի հանվելու նրա մոտալուտ ազատազրկման ժամկետից), տպավորություն է ստեղծվում, թե կարդում ես Համաժողովրդական շարժման ամենաեռանդուն ակտիվիստներից մեկի գրվածքը: Նա նույնիսկ իր այդ 100-օրյա մենության ուղերձում մի քանի անգամ հիշատակել է նեյրոլեզվաբանական ծրագրավորման կոդավորված այնպիսի բառեր, որոնք դաժանորեն սրսկվում էին զոմբիացած հասարակության մեջ. դրանք են` ազատ, անկախ Հայաստան, ՀՀ քաղաքացի, տեսլական, օրինապաշտություն, բարոյականություն, արդարություն: Տեսնես այս բառերը գրելիս կամ էլ կարդալիս (միգուցե ինքը չի գրել) նա ում և ինչ է հիշել:
Ազատ Հայաստան ասելիս նա հավանաբար հիշել է Ալեքսանդր Արզումանյանին ու Դավիթ Մաթևոսյանին ու մտածել, թե ինչ լավ կլիներ, որ էս մարդիկ ազատության մասին այնպիսի պատկերացում ունենային, ինչպես ինքը (ասենք ազատ ընտրության հնարավորություն Մոնտե Կառլոյի ու Բադեն-Բանդենի միջև):
Անկախ Հայաստան ասելիս երևի Վ.Վ. Պուտինին է հիշել ու մտածել, ինչ լավ էր, որ վերջինս իրենց անվերապահորեն աջակցում էր. բա հիմա էլ տենց չլիներ:
ՀՀ քաղաքացի ասելիս էլ երևի թե բազազին է հիշել ու մտածել. “երանի թե բոլորը բազազի նման կարգին ՀՀ քաղաքացի լինեին”:
Տեսլական ասելիս էլ երևի Տիգրան Սարգսյանին է հիշել ու մտածել, թե ինչ լավ կլիներ, որ սրա նմանները շատ լինեին ու ավելի շատ անիմաստ խոսեին, որ գործ անելու ժամանակ չլիներ ու ինքը անդարդ ապրեր:
Օրինապաշտություն ասելիս էլ երևի թե նա Աղվան Հովսեփյանին է հիշել (մեկնաբանություններն ավելորդ են):
(էս հատվածը ուշադիր կարդացեք)
Բարոյականություն բառն էլ արտաբերելիս հաստատ Սաշիկին է հիշել ու մտածել. “երանի թե բարոյականության մասին բոլորը Սաշիկի նման պատկերացում ունենային. ախ ինչքան հեշտ կլիներ կյանքը”:
Դե արդարություն կարդալիս էլ, երևի թե մեծն ինքնամեկուսացածը հիշել է Արման Բաբաջանյանին, Վարդան Մալխասյաին, Ժիրոյին, Բյուզանդի փողոցի ու Հյուսիսայինի նախկին բնակիչներին, Դալմայի այգիների հողօգտագործողներին (էդ ընթացքում արագ-արագ հիշել է Արմենչիկին), խաղաղ ժամանակ բանակում սպանված զինծառայողների ընտանիքներին, մարտի 1-ի զոհերի հարազատներին (էլի արագ-արագ հիշել է ռոբիկին) ու այդպես շարունակ:
Մի բան ակնհայտ է, որ նա այդ ամենը հիշել է, որպես երանելի թվացող մի բան որը երբեք չի լինելու ու որ ինքը երբեք չի համարվելու ՀՀ նախագահ ու չի կարողանալու լուծել ՀՀ առջև կանգնած և ոչ մի խնդիր: Նա ՀՀ պատմության մեջ մնալու է, որպես ՀՀ նախագահի աթոռը շատ կարճատև բռնազավթած և, այնուհետև, դրա համար դատապարտված ոմն մեկը, որին հայոց պատմությունը նույնացնելու Էնվերի ու Ջեմալի հետ:
Ու ի վերջո նրա գրած այս` մեղայականի նմանվող ուղերձը, որպես մեղմացուցիչ հանգամանք դատարանում հաշվի չի առնվելու: Չենք թողնելու’:
Ուղերձն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղից:
Աղբյուր` http://www.himaam.info
Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...