Աջակից եմ հրեաներին
Միջազգային իրադարձություններում Հայաստանի կարծիքը դատապարտում կամ հորդորը այսպես ասած հաշվի չեն առնում, քանի որ դրանք բառացի Ռուսաստանի դիրքորոշման պատճեններն են:
Ինչպիսին է Հայաստանի տեսակետը Թուրք-Իսրաելական հակամարտությունում. չեմ խոսի դրա մասին, այլ կհայտնեմ իմ սեփական կարծիքը, որը ձավորում եմ ինքս՝ սեփական մտորումների միջոցով և առանց որևէ կողմնակի ազդեցության:
Վերջերս կարդացի , որ ըստ Նաստրադամուսի (եթե չեմ սխալվում) 3-րդ համաշխարայինը սկսվելու է 2010-ի նոյեմբերին, փոքրիկ կոնֆլիկտից: Գուցե այս կոնֆլիկտն էլ հանդիսանա հենց 3-րդ համաշխարհայինի սկիզբը:
Այնուամենայնիվ չշեղվենք…
Կարծում եմ, որ մենք՝ հայերս այս հակամարտությունում պիտի հստակեցված դիքորոշում ունենանք, ոչ թե սպասելով փորձագիտական զրթ ու զիբիլներին, այլ չհավատալ, որ Իսրաելը առանց լուրջ պատճառի հնարավոր է հարձակում գործի հումանիտար օգնություն տեղափոխող նավի վրա:
Իսկ ինչո՞ւ այդպես:
Ասեմ
1) Այսօր Հայաստանը պահը բաց չպիտի թողնի միջազգային հրապարակում Թուքիային վարքաբեկելու, ինչպես նաև նրա հետ կոնֆլիկտի մեջ գտվող պետություններին օգնելու համար՝ հետագայում ակնկալելով նմանատիպ վերաբերմունք վերջիններիցս հայ-թուրքական պատերազմի կամ այլ կոնֆլիկտի դեպքում:
2) Իսրաելը, որպես սպառնալիք, օգտագործում է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Ճիշտ է, ինքս հետևելով պատմության ընթացքին, համոզվել եմ, որ մեր ազգի դժբախտության շահարկումը իրոք անտանելի արարք է, բայց այսպես ասած «շնից մազ պոկելնել էլ է բան»: Այս դեպքում կա հնարավոր 2 շարունակություն, նախ Իսրայելի կողմից դրա ճանաչումը և իսրայելական ազդեցության օգտագործումը հօգուտ մեր շահերի: Սակայն չեմ կարծում որ դա կհասնի ծայրահեղին, նաև այդքան էլ չեմ հավատում Իսրելի կողմից ցեղասպանության ճանաչումը (հետո դրա մասին կգրեմ):
3) Հնարավոր հայ-թուրքական պատերազմի կամ կոնֆլիկտի ժամանակ Իսրայելի աջակցությունը ստանալու շանսերը մեծացնելու համար:
Մի խոսքով այս դեպքում Իսրաելի կողմից եմ, աջակցում եմ նրանց
Ինձնից վերև միայն երկինք: