Պաշտոնական
Կաշառք` ավարտական քննությունը դրական գնահատելու համար
Երեվանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապեւտիկ ստոմատոլոգիական ֆակուլտետի երկու ուսանողներ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հայտարարություն են տվել, որ նույն ֆակուլտետի ամբիոնի վարիչ, 1971 թ. ծնված Արմեն Հարությունյանը ամբիոնի ասիստենտ ու ավարտական քննություններ ընդունող հանձնաժողովի անդամ, 1964 թ. ծնված Արմինե Գեւորգյանի միջոցով իրենցից պահանջում է 1000-ական ԱՄՆ դոլար` ավարտական քննությունը դրական գնահատելու համար:
Միջոցառումների իրականացման արդյունքում` մայիսի 22-ին, նշված ամբիոնի վարչական շենքում, հիշյալ քաղաքացիներից 2000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուց հետո Արմինե Գ—որգյանը փաստով մերկացվել ու բերման է ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Կաշառքի առարկա 2.000 ԱՄՆ դոլարն առգրավված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` հետագա ընթացքը լուծելու համար:
---
Աղբյուր
Այնպիսի տպավորություն է, որ այս հաղորդագրությունը գրի առել է ինչ որ պարսիկ ուղանող.
Նախ՝
1. Երեվանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը չունի ՛թերապեւտիկ ստոմատոլոգիական՚՛ ֆակուլտետ
2. Ի՞նչ է նշանակում «նույն ֆակուլտետի ամբիոնի վարիչ». Ո՞ր ամբիոնի
Համեստորեն բաց կթողնեմ կետադրական ու ձեւակերպման սխալների քննարկումը /համոզված լինելելով, որ նրանք առկա են .../
Ծավալին գիտեք ի՞նչն է՞.
Ոչ թե այն, որ ոստիկանությունում չկա մեկը, ով պաշտոնական հաղորդագրությունները գրագետ ձեւակերպել իմանա, այլ այն, որ մի շարք իրենց հարգող թերթեր դնում արտատպում են առանց ուղումներ կատարելու.
---
Տենց էլ չիմացանք ում են բռնել եւ ում նավոդկայով.