Ոստիկանությունը, արձագանքելով մեր “Աֆրիկացի աֆերիստները եւ արտաշատցի ոստիկանները” հոդվածին, քրեական գործ է հարուցել միջազգային խարդախության փաստով: Արտաշատի Դիտակ գյուղի բնակիչ Գեղամ Մաթեւոսյանը բջջային հեռախոսի էլ. փոստով հաղորդագրություն էր ստացել Աֆրիկայի Տոգո Հանրապետության բնակիչ Ալբերտ Ագբեյումից, որ Մաթեւոսյանի ազգանունը համընկնում է իր նախկին գործատու, այժմ հանգուցյալ Լարա Մաթեւոսյանի ազգանվան հետ, որի հաշվին բանկում մոտ 17 մլն. ԱՄՆ դոլար կարողություն կա, եւ ինքը փնտրում է նրա ժառանգորդին` նշված գումարը նրան հանձնելու համար: Աֆրիկացին Գեղամ Մաթեւոսյանից փաստաթղթերի ձեւակերպման համար խաբեությամբ պահանջել է 3.250 ԱՄՆ դոլար, որից 250 դոլարը նա ուղարկել է “Կոնվերսբանկ” ՓԲԸ-ի միջոցով: Ոստիկանությունը կոչ է արել՝ զգուշացեք միջազգային խարդախներից:
15 Մայիս [02:15] / Հասարակություն
ՀՐԱՊԱՐԱԿ - Ինտերնետ -hraparak.am
Սա այսօրվա թերթից, իսկ ահա նախապատմությունը. /*/
Ստիպված եղա իրենց իսկ հրապարակումը գտնել ոչ թե հենց իրենց կայքից /Հրապարակ/, այլ ինտերներտից
----
3 Մայիս [02:05]
Արտաշատի ոստիկանության բաժանմունքում հրաժարվում են խարդախության զոհ դարձած Գեղամ Մաթեւոսյանից դիմում վերցնել: Սա երկու բան է նշանակում՝ կամ ոստիկանները վստահ չեն իրենց ուժերի վրա եւ չեն ցանկանում չբացահայտված հանցագործությունների քանակն ավելացնել, կեղծելով վիճակագրությունը, կամ էլ աչքաչափով որոշել են, որ դիմումատուն “մուծվող” չի
Աֆրիկացի աֆերիստները եւ Արտաշատցի ոստիկանները
Արտաշատի ոստիկանության բաժանմունքում հրաժարվում են խարդախության զոհ դարձած Գեղամ Մաթեւոսյանից դիմում վերցնել: Սա երկու բան է նշանակում՝ կամ ոստիկանները վստահ չեն իրենց ուժերի վրա եւ չեն ցանկանում չբացահայտված հանցագործությունների քանակն ավելացնել, կեղծելով վիճակագրությունը, կամ էլ աչքաչափով որոշել են, որ դիմումատուն “մուծվող” չի: Իսկ Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ Գեղամ Մաթեւոսյանն իրոք մուծվող չի: Նա ընդամենը 250 դոլար է ուղարկել Աֆրիկայի Տոգո հանրապետությունում բնակվող Ալբերտ Ագբեյոմ ներկայացած մի ինտերնետային աֆերիստի եւ վստահեցնում է, որ կարեւորը փողը չէ, այլ այն, որ ինքն արդեն երկրորդ անգամ է խարդախության զոհ դառնում, նյարդայնացած է եւ գնալու է մինչեւ վերջ:
Իսկ սկիզբը Աֆրիկայից մի 20 օր առաջ ստացած էլեկտրոնային նամակն էր: Նամակագիրը ներկայացել է որպես ոմն միլիոնատեր, հայ գաղթական Վալդեմար Մաթեւոսյանի ֆինանսական խորհրդատու: Լեգենդը հետեւյալն է. ճանապարհաշինարարությամբ 6 երկրներում զբաղվող նախկին հայ գաղթականներ Լառա եւ Վալդեմար Մաթեւոսյանները իրենց երեխայի հետ զոհվել են ավտովթարից: Ունեն հսկայական կարողություն՝ մոտ 14 մլն. դոլար: Եւ հիմա կասկած կա, որ հենց Գեղամ Մաթեւոսյանն է այդ հսկայական ունեցվացքի միակ ժառանգորդը: “Ես էլ գրեցի, որ վանեցի ենք: Պետք է որ բարեկամներ ունենանք Շվեյցարիայում, Իրաքում, որ ժամանակին նույնիսկ սիգնալներ ենք ստացել սփյուռքի մեր ցրված բարեկամներից”: Մի խոսքով, խարդախության պարզ սխեմա է աշխատեցվում՝ ես քո գործերը դասավորում եմ, 14 միլիոնների 10 տոկոսը տալիս ենք բարեգործության ֆոնդին, իսկ դու ինձ տալիս ես գումարի կեսը, բայց գործերդ Աֆրիկայում դասավորելու համար պետք է 3 հազար 200 դոլար մաս-մաս վճարես մեր ասած փաստաբանին: “Կլիենտին” նախապատրաստելու, նրա վստահությունը շահելու համար երկար նամակագրություն է սկսվում: Մահվան վկայականներ, անձնագրերի պատճեններ, բանկային ռեկվիզիտներ, այլ փաստաթղթեր են ուղարկվում Արտաշատից Տոգո եւ հակառակը, եւ նամակ է գալիս, որ դիտակցի Գեղամ Մաթեւոսյանը ճանաչվել է տոգոեցի միլիոնատիրոջ միակ ժառանգորդը: Պատկերացնո՞ւմ եք նրա ուրախությունը: Առաջին կասկածներն առաջանում են, երբ աֆրիկացի փաստաբան Ալբերտ Ագբեյոմը 250 դոլար է պահանջում գործարքը նախապատրաստելու համար: Երբ պահանջվում է երկրորդ չափաբաժինը՝ 800 դոլար, Գեղամի կասկածները խորանում են: Իսկ երբ աֆրիկացի “ֆինանսական խորհրդատուն” հրաժարվում է նրա հետ “վեբ-կամերայով” շփվել ("վեբ-կամերային" “վիդեոկամերա” էր ասում), Գեղամը գլխի է ընկնում, որ միսթր Ագբեյոմը խաբեբա է, “Սփյուռից” ճշտում է Ինտերպոլի համարն ու զանգում: “Զանգեցի Ինտերպոլ, ասեցի՝ տվյալներ ունեմ, հաղորդեք, թող գան էսինչ ժամին, էսինչ բանկի մոտ եւ ձերբակալեն էս մարդուն: Պատասխանեցին, որ բնակչի հետ գործ չունենք, գնացեք Արարատի ոստիկանություն”: Մայիսի 8-ին, ժամը 14:15-ին Արտաշատի ոստիկանության բաժանմունքի պատուհանից Գեղամը նշմարում է մի հինգ ոստիկանի: “Ֆորթուշկից ասեցի՝ եկել եմ, որ դիմում տամ ձեզ: Մի հատ սենց աչքերը չռեց, երեւի որ վախացնի, ես թողեմ-գնամ: Ասեցի՝ հո ես պատգամավոր չե՞մ, ստեղից գոռամ, բացեք՝ ներս մտնեմ: Խառնվեցին իրար”: Մտնելով ոստիկանական բաժանմունքի հերթապահ մաս՝ Գեղամը տեսել է հետեւյալ պատկերը: 5 ոստիկաններ հոգնած-նստած են: “Մեկը տանջված: Մեկի օձիքը տեղից շարժված: Մեկը ոտը ոտին քցած: Մեկը աթոռին թարս նստած, մեկը ոտերի տակ բան դրած: Մտա ներս, բա՝ պատմի տենանք: Մի 5 հոգի նստել են: Ասեցի՝ պատմեմ: Քմծիծաղ տալով նայում են: Ասեցի՝ քմծիծաղը խի՞ եք տալիս, հետաքրքիր հեքիաթ եմ չէ՞ պատմում”: Մի խոսքով, դիմումը չեն վերցնում եւ Գեղամին տալիս են պատասխան, որը միայն Արտաշատի ոստիկանությանն է բնորոշ. “Հանցագործությունը մեր տարածքում չի: Մենք ձեզանից ի՞նչ հայտ վեկալենք”: Աֆրիկա, Տոգո Գեղամին չուղարկեցին: Անգամ Արտաշատի ոստիկանությունում են հասկացել, որ այդպես չի կարելի ասել: Ամոթ է: Գեղամը զանգել է Ինտերպոլ, բայց ոստիկանները չեն մոտեցել հեռախոսին: “Ասեցին, բա՝ մենք ցանկություն չունենք: Սկսեցին իրար հետ խոսալ, կարծես ես սենյակում չեմ, որ թողնեմ-գնամ”:
ՀԳ - Ինտերպոլից “Հրապարակին” պարզաբանեցին, որ տվյալ դեպքում քաղաքացու խնդիրը ոստիկանության հետ է: Հայտնեցին նաեւ, որ իրենց վարույթում մի քանի գործ կա ինտերնետային խարդախությունների վերաբերյալ:
-----
Ցավոք սրտի Հրապարակ թերթը սարքողի ձեռքերը ուրիշ տեղից են աճել եվ կայքը պատրաստված է ահավոր սխալներով - ասենք թերթի «Որոնում կայքում»-ից օգտվելը անիմաստ բան է ... մեկա չի աշխատում.
Էջերը բացելիս հնարավորություն չկա միանգամից մի քանի հոդված բացել, այլ ստիպված պետք է հետ-ու-առաջ անես. Չգիտես ինչու են լինկերն գրված javascript-ով. Տպավորություն է, որ ինչ որ մեկը դիտավորյալ վատություն է արել կայքին. /javascript-ով դրված լինկերը ոչ մի search engine (f.e. Google) չեն սիրում եվ չեն ինդեքսում/.
Այս ամենը կարելի է խելքի բերել բավականին հեշտությամբ, բայց ինչպես միշտ նման շտատ չկա եվ ինչպես միշտ ինտերնետ վերսիան պահվում է միայն ձեւի համար.