Մայրենի 2-ի սահմաններում
Արդյո՞ք վաղուց եք ձեր ձեռքը վերցրել դպրոցական դասագրքերն եվ աչքի անց կացրել. Եթե ոչ, ապա խորհուրդ կտայի.
Միաժամանակ հանդիպում են խրթին վարժություններ, որոնք նույնիսկ հարազատներով համատեղ չեք կարող լուծել, իսկ երբեմն սխալ հիմնավորումներ, էլ չեմ ասում անիմաստ խնդիրների մասին.
Այդ իսկ կապակցությամբ այս հոդվածի շրջանակներում կփորձեմ մի քանի օրինակներ բերել.
1. Ո՞րն է «Ավելորդը»: Ինչու՞
Առու, գետ, ծով, ջրվեժ, հեղեղ:
Այս հանճարեղ խնդիրն իր տեղն է գտել 2րդ դասարանի «Մայրենի 2» դասագրքում. Էլ չեմ ասում, որ պատասխանն էլ ըստ իս սխալ է.
Ամեն դեպքում կխնդրեյի ձեզ գտնել սրա պատասխանը, իսկ վաղը խոստանում եմ գրել այստեղ պատասխանը /Գրքի վերջում տեղակայված են ճիշտ պատասխանները/. Ճիշտ պատասխան տվողներին, խոստանում եմ քարորդը գերազանց փակել.
Ընդամենը հիշեցնեմ, որ այդ հարցը տրվում է 2րդ դասարանցում ...
Մայրենի 2 դասագիրք
Վաչագան Ա. Սարգսյան,
Սուսաննա Գրիգորյան,
Կարինե Թորոսյան
--
2. Հիշիր ծիածանի յոթ գույնը՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն:
Ի՞նչ է քեզ հուշում «Կատուն, նստած դռան կողքին, երազում է կերի մասին» նախադասությունը:
Մաթեմատիկա 2
Վաչագան Ա. Հովհաննիսյան
Սամվել Ք. Հարությունյան
Վաչագան Ա. Սարգսյան
էջ 159, 10րդ վարժություն
--------
Հիշեցնեմ, որ ես բառացի արտատպել եմ վարժությունները եվ տառասխալների կամ սխալ ձեւակերպման հետ կապ չունեմ.
Օրինակ ըստ իս պետք է լինի «Ծիածանի յոթ գույները», բայց դե սա չէ կարեւորն ... քանի որ խնդիրն մաթեմատիկական է ... եթե իհարկե առկա՜ է որեւէ խնդիր.
---
Մի շաբաթ առաջ զանգեց եղբայրս եվ խնդրեց միանալ իրենց եվ փորձել լուծել իր որդու մաթեմատիկայի առաջադրանքը.
Տղան եթե չեմ սխալվում 5-6րդ դասարան է, ... չերկարացնեմ ... ես ու կինս չկարողացանք, ես հանձնվեցի մի 10 րոպե գլուխ կոտրելուծ հետո. Հաջորդ օրն զանգեց եղբայրս եվ ասեց, որ դպրոցում միայն մեկ երեխա/ավելի ճիշտ նրա ծնողներն/ է լուծել.
Խոստանում եմ վերհիշել եվ անպայման տեղադրել այստեղ ..