Մեծ գաղնիք բացած չեմ լինի, եթե փաստեմ, որ վերջին 2-3 ամիսներին կայքն եվ նրա անդամները մատնված էին պարապուրդի.
Ինքս ժամանակ առ ժամանակ բացում էի այն, նայում, որ վերջին մեկնաբանությունն իմս է .. .եվ անիմաստ դեմքի արտահայտությունով շրջում այն /կայքի էջը/.
Եթե փորձենք մեղավորներ ման գալ միգուցե կարիք լինի մի նոր կայք բացելու ..., բայց մտածում եմ հիմա դրա ժամանակն չէ.
Անձամբ ես փորձում էի ամեն կերպ պատասխանել ինձ ուղղված հարցերին, բայց դե խո չէի կարող իմ վրա վերցնել կայքի թարմացման գործընթացն /հատկապես երբ վերջին մի քանի ամիսների իմ գրառումների մի մասն ենթարկվում է գրաքննության մեր հարգարժան ադմինի կողմից/.
Մյուս կողմից անձամբ ես բավականին զբաղված էի /հիմա էլ/ եվ հաճախ տուն եմ հասնում ոտքերս քարշ տալով.
Չէ ՜… դա չի նշանակում, որ օրեկան գոնե 1-2 ժամ էլ չեմ անց կացնում ինտերնետում, բայց հաստատ նստել եվ 0-ից նոր հոդված գրելու հավես ... հաստատ չունեմ.
Լավ… թողնենք լիրիկան եվ անցնենք հարցի բուն թեմային.
Եթե չեմ սխալվում մի ամիս առաջ մեկ անգամ արդեն ակնարկել էի, որ տուն եմ գնել եվ զբաղվում են նրա վերանորոգման աշխատանքներով.
Դրանից ելնելով մտքովս անցավ ... ինչու չպարզաբանեմ այն ամբողջ գործընթացները, որոնցով ես ստիպված եղա անցնելու ... կամ դեռ պրոցեսի մեջ եմ.
Հիմա շատերն կասեք, որ մեզ հեչ էլ հետաքրքիր չէ ... թե դու ինչքան եվ ինչի վրա ես ծախսել
Պատասխանեմ՝
Ես չեմ էլ պատրաստվում դրա մասին խոսել, բայց օրինակ խոսել այն մասին, թե ինչպես ընտրել այսպես «եվրոլուսամուտ», կամ որ խանութի հետ արժե կապվել /կամ ընդհակառակն՝ չարժե գործ ունենալ/ ... մտածում եմ, որ չխանգարա.
Ռեմոնտն ինչպես շատերն հասկանում եք դա ԱՆԵԾՔ է .. .եվ ուզես-չուզես, հասկանում ես կամ չես հասկանում .. .ստիպված ես դրա միջով անցնել. Իսկ քանի որ ցանկություն չկա մի քանի ամիս հետո նորից թարմացնել հիշողությունները, ապա բոլորս էլ աշխատում ենք զոռ տալ մեզ եվ փորձել մինիմում սխալներ անել ...
Սխալներն անխուսափելի են ...
----------
Մի խոսքով եթե գոնե 2-3 հոգու կարող է հետաքրքրել իմ փորձս ապա ես կսկսեմ այն.
-----
Շնորհակալություն
/խնդրվում է քաղաքականություն ման չգալ .... այն ժամանակավորապես բացակայում է ...
Խոստանում եմ, հենց փողերս պրծնեն ... կտրուկ անցում կկատարեմ ձեր սիրաց «անգյալների» թեմային/