Տեքստը վերցված է այստեղից:
Հարգելի Beeline,
Դուք իջեցնելով Hi-Line ինտերնետի սակագինը միայն այն բաժանորդների համար, ովքեր կհամաձայնեն ձեզ հետ 1 տարվա պայմանագիր կնքել, անտեսում եք այն 1000-ավոր բաժանորդներին, ովքեր 1 տարուց ավելի է օգտվում են Hi-Line ինտերնետից և դեռ երկար պատրաստ են օգտվել դրանից:
Հայտարարում ենք, որ զուտ մարկետինգային տեսանկյունից 1 տարվա պայմանագիր կնքելու դիմաց ավելի էժան ինտերնետ տրամադրելը, այդքան էլ հաջող և արդարացի գաղափար չէ: Նման քայլով, դուք խտրական վերաբերմունք եք ցուցաբերում ձեր հին բաժանորդների նկատմամբ և կորցնում վստահության այն պաշարը, որը կուտակվել է վերջիններիս մոտ:
Կոչ ենք անում ձեզ և պահանջում սեղմ ժամկետներում վերանայել վերոնշյալ արատավոր գնային քաղաքականությունը, այլապես մենք ստիպված կլինենք ամբողջովին հրաժարվել ձեր ծառայություններից և օգտվել ձեր մրցակիցների կողմից տրամադրվող համարժեք առաջարկներից:
Beeline բաժանորդներ
04.02.2010թ.
Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...