Սերժ Սարգսյանի լիբանանյան այցը, թերևս, գագաթնակետն էր։ Բեյրութում երեկ, ըստ էության, արտակարգ դրություն է եղել։ Լիբանանահայերը Սերժ Սարգսյանին օդանավակայանում դիմավորել են շատ «ջերմ»։ Նրանք, ինչպես երեկ մեզ փոխանցեցին Բեյրութից, Սերժ Սարգսյանի մեքենան տեսնելուն պես՝ սկսել են իրենց բջջային հեռախոսները նետել մեքենայի վրա, այնուհետև մեքենայի վրա սկսել են քարեր նետել, սուլել և հայհոյանքներ տեղալ նրա հասցեին։
Իսկ արդեն Բեյրութի կենտրոնում գտնվող «Մետրոպոլիտեն» հյուրանոցի մոտակա «Հաբթուր» պանդոկի մոտ, ուր տեղի էր ունենալու Սերժ Սարգսյանի դահլիճային հանդիպումը լիբանանահայերի հետ, բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության ու բանակի միջև։ Մինչև Սերժ Սարգսյանի ժամանելը, սույն վայրում արդեն շատ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված եղել։ Բերվել է նաև զրահատեխնիկա, այնուհետև ոստիկաններին միացել է նաև բանակի հատուկ գունդը։
Ծեծուջարդը սկսվել է այն բանից հետո, երբ ցուցարարները ցանկացել են մոտենալ հյուրանոցին։ Ինչպես փոխանցեց Թորոս Սեֆիլյանը, բախումը տևել է մոտ կես ժամ, կան երկուստեք վիրավորներ, ոստիկանները հասցրել են վնասել մի երիտասարդի գլուխ, վիրավորվել է նաև մի ոստիկան։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ Սերժ Սարգսյանին հյուրանոց են մտցրել գաղտնի մուտքով՝ ժողովրդի ցասումից նրան պաշտպանելու համար…
----------
Ասօր մը աշեք՝
-------
12 քաղաքական ուժեր’ ՀՅԴ-ի գլխավորությամբ, այսօր հանդես եկան համատեղ հայտարարությամբ’
--------
Մի հատ էլ հարց բոլոր Լեվոնականներին
Կարելի է իմանալ, այս ազգի համար բախտորոշ պահին, ինչու է լեզուն մեկ այլ տեղում պահ տվել ՞
Ոչ մի հարցազրույց, ոչ մի հայտարարություն, էլ չեմ ասում ... անկապ ու ապուշ միտինգ ՞
Միգուցե ամեն ինչ գնում է իր ուզածով, դրա համար մնացած ԲՏ-ի նման ակտիվացման քայլեր չի կատարվում ... թե՞ ... ուրիշ պատճառներ կան