7or.am փակվել է
Այսօր փորձում էի ինտերնետում հայաստանի վերաբերյալ նորություններ փնտրել եվ երբ պատահաբար փորձեցի բացել 7or.am թերթը.
Իմ բախտից կայքն արգելափակված էր իրենց հոստերի /e-productions.am/ կողմից: Ծիծաղից քիչ մնաց աթոռից ընկնեյի՝ հոստերը, ով եթե չեմ սխալվում նաեւ իրենց կայքի հեղինակն է արգելափակել է կայքն: Ինչու ծիծաղից, դե քանի որ կայքն արգելափակվում է հիմնականում մի քանի պատճառներով. Կամ խախտվել է հոստերի կանոններից մեկն - սպամ է արել, կամ շատ ռեսուրս է օգտագործել, որոնք քիչ հավանական են, քանի որ կայքն այդքան մեծ հաճախելիություն դժվար թե ունենա. Դե նման դեպքում մնում է միայն մեկ պատճառ՝ չի վճարվել հոստինգի վճարն.
Իսկ սա արդեն ծիծաղելի փաստ է. Այնպես է ստացվել, որ միայն վերջին տարիներին ինձնից հոստինգ են գնում մի քանի հայկական մի քանի թերթեր. Անձնական փորձից գիտեմ, որ աշխատանք նրանց հետ - ծանր փորձություն է /նույնիսկ եթե թերթ բավականին մեծ ճանաչում եվ թվաքանակ ունի/. Ինչքան մեծ այնքան շատ են լինում ուշացումներն.
Եթե ստացվում է տարվա կտրվածքով փոկել փողն - դա լավ է, հակառակ դեպքում ամեն ամիս 10-20 օր ուշացումները դա բնականոն երեւույթ է. Հասկանալով դա հոստինգն երբեք չի անջատվում ... ամեն դեպքում թերթ է.