ԵՍ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ
ԳԻՇԵՐ ԵՄ ՈՒԶՈՒՄ
Իմ հոգին նորից գիշեր է ուզում.
Գիշերից պարզ, բաց երկինք է ուզում,
Ուզում է երկինքն աստղով լինի
Ու որ աստղը երազուն լինի…
Երկինքը քաղցած աչքերը չռել,
Իրեն զուր խաբել երազ է փնտրում,
Աստղը նորից երկնաղերս դեմքով
Ու մաշված հույսով երազ է խնդրում:
Անհոգի մարդիք, երազթափ մարդիք,
Աստղերի հույսը ինչո?ւ չեք ջրում,
Չե?ք տեսնում նրանք ոնց են դողդողում
Ո?նց են արցունքի նման շողշողում:
...Աստղերն շիլ ու լացակումած,
Աչքները ուռած հույսները կտրած,
Ամպի մի պոչով աչքերն են սրբում
Ու փոխանցելով` ամպը թացացնում…
Երկինքն հուսախաբ ու երազաթափ
Չռված աչքերը դժկամով փակում,
....ոչինչ չի տեսնում:
...Իմ հոգին նորից գիշեր է ուզում…
04.03.09
,,ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿԻՑ”
Ֆիլմ նկարողը թե հուշեր ունի,
Անցյալից ,,կադր” շեշտելու լինի,
,,Գրում է սևը սպիտակի վրա,
Այդպես բաժանում անցյալ ու ներկա:
Ինձ մոտ հակառակ, ինձ մոտ ուրիշ է,
Հին ,,նկարներում” գույնը անուշ է,
Ներկան է անգույն ու ներկան մուժ է,
Իսկ գալիքը իմ թանձր մշուշ է:
...Հիմա ես նստած էս ,,մառախուղում”
Հոգիս անցյալի գրկում է լողում,
Սև ու սպիտակ մեր այս աշխարհից
Ծիածան դարձած հուշերն եմ թերթում…
01.03.09
...ՀՈՒՇԵՐԸ ՍԱՌԸ
Գիշերը երկար գիշերը դառը,
Ու ցավ էր մաղում երկնակամարը,
Գիշերը խավար գիշերը սառը,
Եղյամ էր դառնում ցած իջնող շաղը:
Քամին մրսում էր, ցրտից նվում էր
Խայթեր էր թափվում վայոցից նրա,
Քամին կծկվում ու գալարվում էր
Եղյամն էր ճաքում խայթոցից նրա:
Մեկը քայլում էր, լուռ արտասվում էր
Սառույցն էր կապում արցունքը նրա,
Տխուր հիշում էր, սիրտը ցավում էր
Եղյամ էին շնչում հուշերը նրա:
Գիշերը երկար գիշերը դառը,
Հուշերը տխուր հուշերը սառը…
27.02.09
************
Քարերի մեջ գետի ափին
Չքնաղ մի ծաղիկ էր բուսել,
Ամեն մի չար ալիքի հետ
Ահ ու դողով էր ապրել:
Փուխր հողում, ցեխի մեջին
Դալուկ, երեր էր կանգնել,
Ամեն փախած քամու առաջ
Մահվան սարսուռ էր ապրել:
Մեջքը բարակ, վզիկը թույլ
Գլուխը բարձր էր արել,
Ամեն մի շող ու լույսի հետ
Ապրելու հույս էր գտել…
23.02.09
ԻՆՉՈ?Ւ ՉՇՏԱՊԵՍ
Ես գիտեմ, որ մի օր գալու ես
Ու կասեմ. ,,Որքան շուտ, այնքան լավ”,
Բայց գիտեմ, որ քո ժամը լավ գիտես,
Չես շտապի որքան էլ ցանկանամ:
Ես գիտեմ, երբ որ գաս չեմ դողա
Ու վախը չի ցնցի սիրտը իմ,
Երբ որ գաս, գուցեև ես ժպտամ
Սարսափը մոտ չի գա իմ աչքին:
Ես գիտեմ դեռ ոչինչ չեմ արել,
Գուցե պետք է նաև քեզ վաստակել,
Բայց թթվել են անցած տարիներս
Ու նորը չեմ ուզում գրանցել…
...Ես գիտեմ, որ մի օր գալու ես,
Էլ ինչո?ւ մի քիչ չշտապես…
14.02.09