Հիմա էլ tert.amը մեռավ Ողջույն բոլորին
Փետ 19

Բախում ոստիկանների և ցուցարարների միջև Սայաթ Նովա–Աբովյան խաչմերուկում

Այս պահին Երևանի կենտրոնում ընթանում է ՀԱԿ–ի երիտասարդների բողոքի ակցիան։ Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։ Մասնավորապես, Սայաթ Նովա–Աբովյան խաչմերուկում ոստիկանները քաշքշել են երիտասարդներին, ինչի հետևանքով ցուցարարներից մեկն ուշագնաց է եղել։ Ոստիկանները բերման են ենթարկել Վահագն Գևորգյանին։

Ցուցարարների շարքում է նաև Արամ Մանուկյանը, որն անընդհատ հանդարտության կոչեր է անում։ Ոստիկանները սպառնում են, որ եթե ցուցարարները չցրվեն, նրանց նույնպես բերման կենթարկեն։

tert.am

Ցավում եմ, բայց ակամայից ես ականատես եղա այս բախմանը. Ցուցարարները հավաքվել էին Սայաթ Նովա–Աբովյան խաչմերուկում - Զիգզագ խանութի հանդիպակաց մայթին՝ Մանկական պատկերասրահից քիչ վեր. Տպավորությունն այնպիսն էր, որ նրանց վերցրել էին աքցանի մեջ եվ չէին թողնում տեղաշարժվել ոչ ներքեւ, ոչ՝ հետ. Իրականում ոստիկանների, կարմիր բերետավորների թիվն առնվազն 2 անգամ ավելի շատ էր.

Ամենուրեք ոստիկանության մեքենաներ էին, եվ Սայան-Նովայի երկայնքով եվ հենց Աբովյանի վրա. Չեմ կարող ասել ինչ էր տեղի ունենում հենց ամբոխի ներսում, բայց ժամանակ առ ժամանակ ոստիկանների 5-6 հոգանոց խումբն մխրճվում էր ամբոխի մեջ՝ ամբոխն իրար էր գալիս, եվ հետո արդեն կարմիր բերետավորների օգնությամբ ամբոխից քաշ տալով մեկին հանում էին ու խցկում մոտակա ոստիկանություն մեքենա. Իհարկե միտինգավորներն դիմադրում էին, ոստիկանության թեւերից քաշում, կանայք ամոթանք ու անեցքներ տալիս, որի հետեւանքով էլ արժանանում էին «ոստիկանության ամուր բազուկների անաչառ հակահարվածին». Ի աչքի առաջ, հենց Աբովյան փողոցի մեջտեղում ոստիկանության մի քանի աշխատողներ մի քանի հարված հասցրեցին ձեռքն ընկած երիտասարդի գլխին. Երիտասարդը փորձում էի փոկվել նրանց ձեռքից, որին ի պատասխան արժանանում էր միաժամանակ մի քանի ոստիկանների բռունցքով եվ արմունկներով հասցրած հարվածներին - գլխի եվ պարանոցի շրջանում.

Հարվածներից չխուսափեցին մի միջահասակ տղամարդ եվ տարեց կին, որոնք իմ կարծիքով միտինգավոր չէին, ուղղակի փորձեցին միջամտել այս պրոցեսին.

Երիսարդին քաշ տալով խցկեցին ոստիկանության մարդատար մեքենան/ձախ կողմից/. Երիտասարդն փորձեց անցնել մեքենայի աջ մաս, եվ վարորդի հետեւի դուռն բացելով դուրս ծլկելու փորձ կատարեց. Վարորդը, որպեսզի կանխարգելի այս փորձը միանգամից «գազին տվեց», բայց քանի որ երիտասարդն արդեն հասցրել էր վարորդի հետեւի դուռն բացել, իսկ Աբովյան փողոցի վրա միշտ էլ երկու կողմից մեքենաներ են կանգնած լինում, ապա որպես հետեւանք - վարորդի հետին դուռն մի հուժկու հարված հասցրեց Աբովյան փողոցի ձախ կողմում կայանած սեւ գույնի մեքենային եվ առանց դադարեցնելու ընթացքն շարժվեց Հրապարակի ուղղությամբ.

Նման փորձեր եվս մի քանի անգամ կրկնվեցին, եվ հիմնականում անապարդյուն, քանի որ այս անգամներն ոստիկանությունը այդքան կազմակերպված չէր կարողանում «քարշ տալ», իսկ ամբոխն՝ ավելի կազմակերպված էր դիմադրում.

ՄԻ քիչ հետո, նկատեցի, որ վերջին հարկից մարդիկ ինչ որ բան գցեցին ներքեւ հենց միտինգավորների վրա՝ կարող եմ ենթադրել, որ ինչ որ մեկն միտինգավորներից վատացել էր կամ վիրավորվել. Մարդիկ գոռում էին՝ բժիշկ-բժիշկ. /առաջացած հարցերին կպատասխանեմ Պրիվատում/. Հետո երկրորդ հարկում /բնակելի առաջին/ հայտվեց մի կին, ով էլ ինչ որ բան էր փոխանցում միտինգավորներին.

Մոռացա նշել, որ միտինգավորների ձեռքին Սասուն Խաչատրյանի մի քանի լուսանկարներ կային, որոնք ամբողջ այդ ընթացքում վայր չդրեցին՝ չնայած նրան, որ այս խառնաշփոթի մեջ դա այդքան էլ հեշտ չէր.

Փողոցի այդ հատվածն փակ չէր, բայց, եթե չեմ սխալվում, Աբովյան փողոցի վերին մասն էր փակ /Մոսկովյանից մինչեւ Սայաթ-Նովա/. Իսկ Սայաթ-Նովայով էլ երթեւեկությանը կամ փակել էին, կամ սահմանափակել. Ամեն դեպքում մեքենաներ կային, բայց շատ սակավաթիվ.

ՄԻ տաքսի մեքենա փորձեց Սայաթ-Նովայից թեքվել դեպի Աբովյան. Երեվի տեսնելով մարդկանց բազմություն, վարորդի մոտ ինքնապաշտպանման զգացումն մի պահ տեղիք տվեց եվ դոմինանտ դարձավ «փող վաստակելու զգացումն».

Մոտենալով ամբոխին նա կանգ առավ եվ մտքում մտածեց՝ մեկ էլ տեսար կլիենտ կկպնի. Չէր հասցրել նա գիտակցել, թե ինչ կարող է նա վաստակելիք 1000 դրամով անել ... երբ մի քանի ոստիկան քացով ու հայհոյանքով նրան ուղարկեցին ...դե դուք հասկացաք ուր կարող էին նրան ուղարկել. Ոստիկաններից մեկն, նույնիսկ երբ տաքսին շարժվեց, հետեւից փորձում էր բրդել /դեռ մի 3-4 մետր վազում էր հետեւից/՝ կարծես իրեն դնելով Տորքանգեղի տեղը.  Մեկն հարցներ, եթե մեքենան չշարժվեր, քո բրդելուց ի՞նչ օգուտ պետք է լիներ.

Հետո մոտեցավ Շտապ օգնության մեքենան, եվ միաժամանակ ամբոխին թույլ տվեցին շարժվել Աբովյանով Թումանյանի ուղղությամբ.



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org