Արմենչիկ-Տիմաթի 10:0 Էլի Գեղամյանը ՀԱԿ-ի ռամսերը խառնեց
Դեկ 30

Սիրելի բարեկամներ, թեև ամեն տարի Ադմինն էր փորձում շնորհավորական տողեր հղել բլոգի այցելուներին ու բոլորին, այդուհանդերձ, փորձելով խախտել անխախտ տրադիցիան` այս անգամ ես անդրադարձա ամանորյա հերթական շնորհավորանքին:

Անցավ եւս մեկ տարի. 2009-ը իր բնույթով կարծես փորձեց տարբերվել նախորդներից` իր մեջ պարունակելով թե’ դրական, թե’ բացասական էլեմենտներ:
Ցավոք սրտի, երկրում պահպանվեց նույն համակարգը, նույն հասրակական մտնոլորտը, որը առկա էր նախորդ տասնամյակում:

Ցավալի է, սակայն փաստ, որ մենք այս անգամ էլ պիտի նոր տարին դիմավորենք քաղաքական բանտարկյալներով ու ճահճացած հարաբերությւոններով: Երկրում տիրող անտրամաբանական սույն մտնոլորտը, հուսանք, որ կփոխվի առաջիկա տարում: Հուսալ է պետք, որ 2010 թվականը պիտի կատարի իր դերը և վերադարձնի երկիրը դեպի բնականոն զարգացում:

Շատ մուգ չտեսնելով անցած տարին` այդուամենայնիվ պետք է և նկատել այն դրականը, որ եղավ. քաղբանտարկյալների մեծ մասը ազատվեց բանտերից… Ինձ համար սա է հանդիսանում անցյալ տարվա ամենից դրական իրադարձությունը, բնականաբար քաղքական ու գլոբալ իմաստով (անձնական հաջողությունների ու բացթողումների, հոգսերի մասին խոսել չեմ սիրում): Կարելի է, բնկանաբար, վիճել այս տեսակետի հետ, բայց նախորդ տարում այլ նշանակալից-դրական երեւույթի ականատեսը չեղա…

Ինչևէ, լիահույս եմ, որ գալիք տարին կբերի ամենայն ուրախություն և երջանկություն, կկարողանա կատարել իրեն տրված առաքելությունը` վագրի թռիչքներով ավելի զարգացնելով ու բարգավաճեցնելով յուրաքանչյուրին: Վագրը հզոր կենդանի է, և թող այդ հզորությունը փոխանցվի յուրաքանչյուրին` ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

imageՄաղթում եմ յուրաքանչյուրիդ անձնապես` առողջություն ու երջանկություն, հաջողություններ ձեռնարկած ամեն լավ ու բարի գործում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Աստված օգնական այս ազգին` իր նպատակների իրագործման Գողգոթայի ճանապարհին…

Բարի գալուստ 2010....

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org