«Եվրոտեսիլ-2010»
Փետրվարի 1-ը “Եվրատեսիլ”-ի հայաստանյան մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն էր: Bravo.am-ը փորձեց պարզել, թե քանի մասնակից է հայտ ներկայացրել եւ ինչպիսին կլինի մրցույթի հետագա ընթացքը: Այդ հարցում մեզ օգնեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը:
Bravo.am-ի հետ զրույցում Դիանա Մնացականյանն ասաց, որ դեկտեմբերի 15-ից սկսվել է հայտերի ընդունումը, որի մասին հայտարարությունները պարբերաբար հնչել են Հանրային հեռուստատեսությամբ:
Դիանան նշեց, որ մասնակիցը պետք է լինի 16 տարեկանից մեծ, ոճային սահմանափակում չկա. “Այս տարի մենք ընդունեցինք նաեւ արտերկրից մասնակիցների հայտեր. մրցույթի կանոնները դա թույլ են տալիս”:
Փետրվարի 1-ին ավարտվեց հայտերի ընդունումը: “Ժամկետը եղել է մինչեւ փետրվարի 1-ը` ժամը 12.00-ը, սակայն խորհուրդը ավելացրել է ժամանակը մինչեւ 17.30-ն, որից հետո Հանրային հեռուստատեսության աշխատանքային բաժինը նոր փոստ չի ընդունում: Եղան մասնակիցներ, ովքեր ներկայացան 18.00-ին, սակայն հայտը չընդունվեց”,-ասաց Դիանա Մնացականյանն ու հավելեց, որ 1,5 ամիս ժամանակ ունենալու պարագայում ուշանալն առնվազն անպատասխանատվություն է սեփական անձի նկատմամբ: Մասնակիցների վերջնական թիվը 30-ն է` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կիպրոսից եւ, իհարկե, Հայաստանից: Յուրաքանչյուր հայտ ընդգրկում է 1 երգ` 3 րոպե տեւողությամբ, տարբեր լեզուներով եւ տարբեր ոճերով:
Խոսելով 30 մասնակիցների մասին` Դիանա Մնացականյանն ասաց, որ դրանց թվում են Ռազմիկ Ամյանը, Եվա Ռիվասը, Էմմին եւ Միհրանը, Հայկ Կասպարովը, ազգությամբ ֆին, բայց հայի ազգանունով Մարիա Քիզիրյանը (ամուսինը հայ է) եւ շատ մասնակիցներ, որոնց ինքն էլ չի ճանաչում:
Մեր զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ մինչեւ փետրվարի 10-ը Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը կընտրի 30 մասնակիցներից 10 լավագույններին, իսկ փետրվարի 14-ին` մրցութային համերգի օրը, ժյուրիի (կազմը դեռ հայտնի չէ) եւ SMS քվեարկության 50/50 հարաբերակցությամբ կընտրվի այն մասնակիցը, ով Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2010»-ին:
Դիանան նշեց, որ 30 երգից 10-ի ընտրությունը բարդ, բայց հետաքրքիր է լինելու. “Դիտելու տեսանկայունից այն չի ձանձրացնի. կան տարբեր ոճի եւ լեզվի ստեղծագործություններ` ռոք, ջազ եւ այլն”:
Մրցութային համերգից հետո, երբ պարզ կդառնա մասնակցի անունը, կազմակերպիչները կսկսեն մտածել շոուի, հագուստի եւ մասնագիտական այլ խնդիրների մասին: Նմանօրինակ խնդիրները պետք է լուծվեն մինչեւ մարտի 20-ը. “Օսլոյում կկայանա պատվիրակությունների ղեկավարների բանակցային գործընթացը, որտեղ ես պետք է ներկայացնեմ մեր երգը, շոուն եւ մեր պահանջները բեմի դիզայնի, լուսավորության վերաբերյալ”:
Դիանա Մնացականյանն ասաց, որ հրավերներ են ստացել մինչ «Եվրատեսիլը» տարբեր երկրներում ներկայացնելու մեր երգը. “Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ շատ այլ երկրներ մեզ հրավիրել են իրենց մոտ”:
Հայաստանը նույնպես նմանատիպ հրավերներ է կատարել` առաջարկելով իր աջակցությունը երգի ներկայացման հարցում: Նշենք, որ Հայաստանյանի պատվիրակությունը Օսլո կմեկնի մայիսի 15-ին եւ կմնա այնտեղ մինչեւ մայիսի 30-ը:
Bravo.am-ը հաջողություն է մաղթում հայաստանյան փուլի բոլոր մասնակիցներին ու խոստնում , որ շատ շուտով կանդրադառնա հաղթողին:
---
Ահա մասնակիցների ցուցակն ովքեր անցել են եզրափակիչ (ըստ Ռադիովան-ի - blogs.radiovan.am) այբենանական կարգով
1. « Айс дзмер» / «This Winter» (исп.: Another Story Rock-band, сл. и муз.- А. Саргсян)
2. «Apricot Stone» (исп.: Ева Ривас, сл.- К. Кавалерьян, муз.- А. Мартиросян)
3. «Countdown» (исп.: Ник Эгибян, сл. и муз.- Н. Эгибян)
4. «Hey» (Let Me Hear You Say) (исп.: Эмми и Мигран, сл.- М. Киракосян, муз.- В. Тер-Егишян)
5. «Infected Dreams» (исп.: Давид Ашотян, сл. и муз.- Д. Ашотян)
6. «Little Red Riding Hood» (исп.: Мария Кизирян, сл. и муз.- М. Кизирян)
7. «My Love» (исп.: Размик Амян, сл.- В. Задоян, муз.- В. Петросян)
8. «Never» (исп.: Соня, сл.- К. Григорян, муз.- С. Катузян)
9. «The Mermaid Song» (исп.: Ани Арзуманян, сл. и муз.- А. Нерсисян)
10. «We Must Believe» (исп.: Мелине Бегларян, сл. и муз.- М. Бегларян).
--------
եվ մի քանի երգ ներկայացնում եմ ձեր դատին.
Apricot Stone (կատարող՝ Եվա Րիվաս, խոսք՝ Կ. Կավալերյան, երժ.՝ Ա. Մարտիրոսյան)
Emmy & Mihran - Hey (Let me hear you say) (Eurovision 2010 Armenia)
---
Մի քանի խոսք անձամբ ինձնից.
Չգիտես ինչու եվ որտեղից հեռուստաեթերն ու ինտերնետն ողողված են Էվա Ռիվասի հակագովազդով՝
- Տաշիրի Սամոյի սիրածն է
- Նրա անունը ոչ ոք չի էլ հիշի, կերգի -կգնա .. բայց հայերն նույնիսկ չեն էլ ջոգի, որ նա Հայ էր
- Անուն-ազնանունը չի հնչում
- նրա հետեում կանգնած են մոսկվաբնակ գործարարներ
- Չունի ձայնային տվյալներ, ընդամենը Բրիտնի Սպիրսի կարգի երգչուհի
- Ջհուդական ծագում ունի.
- Ամոթ է հայերն եվ այլն
Մի խոսքով ում մտքով ինչ անցնում է .. ասում է.
Մեկը հարցնող լինի .. .էդ Ռազմիկին կամ Էմիին լոբբինգ անող չկա՞. Թե Էմին կամ Սիրոշոն /ներող իմ Տիրակալ՜/ ավելի լավ տեսք ունեն, քանց Էվվան՞
Եկեք պարզ խոսենք, Եվրոտեսիլն դա սիմֆոնիկ երաժշտության մրցույթ չէ եվ այստեղ ուրիշ չափորոշիչներ են գործում.
Իսկ մեզ, հայերիս եվ հայաստանցիներից ինչ՞ է պետք. Որ եթե աստված քմծիծաղի եվ հայաստանը ներկայացնողն գրավի պատվավոր առաջին տեղն. Այ էդ դեպքում մյուս տարի Հայաստանը, հայերն /եվ կառավարություն, եվ ֆայլաբազարի բանվորներն եվ նույնիսկ մեր տաքսի սերվիսը/ մի քանի օր լավ փող կաշխատի.
Դե ուրեմն եկեք չվերցնենք, այն հանգամանքը, թե ով ում սիրածն է. Կարեւորն այն է, որ մարդը տեսք ունի, որը չունեն հայ աղջիկների 99.9 տոկոսն.
Ունի ձայն, որի մասին մեր աստղ-ասղիկների շատ-շատերն նույնիկս երազել չեն կարող.
Երգն բավականին լավն է /իմ կարծիքով/ եվ հիթային. Ես համենայն դեպս այն գնահատում եմ վերջին տարիների հայկական եվրոտեսիլային ցուցակի մեջ /Հայկո, Սիրուշո, Էմմի, քույրեր/ լավագույն երգը
Դե, իսկ կանցնի այն երգն, որն կանցնի ....