«Որոգայթի» ռեժիսորը նոր ֆիլմ է նկարահանում Հայկական «ՅԱՆ» բնական հյութերի վաճառքն արգելվել է Նոր
Հուլ 22

Ըստ «Новости-Армения» լրատվական գործակալության հաղորդման, ս. թ. հուլիսի 18-ին հակերները կոտրել էին ՀՀ կառավարության պաշտոնական http://www.gov.am կայքը: Կայքի գլխավոր էջը այցելելիս կապված բերանով և արյան հետքերով պատանու դեմք էր հայտնվում:

Ավելի ներքև անգլերենով գրություն էր թողնված, որտեղ ասվում է, որ կայքը կոտրված է ALTBTA-ի կողմից։
Հակերները փոխանցել էին, որ դա առաջին նախազգուշացումն է և խորհուրդ են տալիս այսուհետ լինել ավելի զգույշ, կարգի բերել կայքը մինչև նոր հակերի գալն ու նոր գրոհը։
«Ներիր, ադմին, և մի անհանգստացիր, ես պարզապես փոխել եմ գլխավոր էջը»,- ասվում է կոտրած կայքի առաջին էջում տեղադրված հաղորդագրությունում։
Որևէ քաղաքական պահանջ հաղորդագրությունում ներկայացված չի եղել։

Հակերներն այնքան վստահ են իրենց զգացել, որ նաև թողել են իրենց տվյալները՝ e-mail-ը, և վերջում ամենայն բարիք են մաղթել։

Ներկայումս կայքի աշխատանքը վերականգնված է:

Հիշեցնենք, որ սա հայկական կայքերի ջարդման առաջին դեպքը չէ: Բազմիցս հարձակման են ենթարկվել ինչպես լրատվական գրոծակալությունների, այնպես էլ պաշտոնական կայքեր:

Այսպես` 2008թ. օգոստոսի 14-ին ադրբեջանական «Azerbaijan Defacers» հակերների խումբը ջարդել էր ՀՀ դատախազության պաշտոնական կայքը: Հակերները կայքի գլխավոր էջում կոդ էին ներդրել, որը այցելուներին տեղափոխում էր Հայաստանի ու Ռուսաստանի հասցեին ուղված անպարկեշտ հայտարարություներով մի էջ: Բացի դրանից, հակերները օլիմպիական ոսկե մեդալ նվաճած ադրբեջանցի ձյուդոիստ Էլնուրա Մամմադլիին գովերգող հաղորդագրություն էին տեղադրել և խոստացել՝ «ազատագրել ադրբեջանական տարածքները հայերից»:

Հարձակման էին ենթարկվել նաև մի քանի նախարարությունների կայք էջեր: Մասնավորապես՝ «Azerbaijan Defacers»-ի նմանատիպ պարունակությամբ էջի վրա ավտոմատ տեղափոխության կոդ էր տեղադրվել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքում, անհասանելի էր դարձել Արդարադատության կայքը, այցելուներին տվյալների շտեմարանի հետ կապված պրոբլեմի մասին տեղեկացնող հաղորդագրություն էր տալիս առողջապահության նախարարության կայքը:

Մեկ այլ հզոր հարձկում էր իրագործվել 2008 թ. հունվարի 20-ին և 21-ին:

Ինչպես գրել էր ադրբեջանական Day.az լրատվական գործակալությունը` “ազգային ողբերգության օրը` հունվարի 20-ին, ադրբեջանական «Azerbaijan Defacers» հակերների խումբը մոտ հարյուր հայկական կայք է ջարդել: Ավելի վաղ նույն գործակալությունը հաղորդել էր, որ Bacioglu անունով հակերը, որ ջարդել էր հայկական mitq.org, xronika.am, armwine.am և 1advice.am կայքերը, այդ կայքերում Հայաստանի հատուկ ծառայություններին ուղղված հաղորդագրություն է տեղադրել:

«Միտք» վերլուծական կենտրոնի mitq.org կայքի վրա հարձակումը կրկնվել էր նաև հունվարի 21-ին:
REGNUM լրատվական գործակալության հաղորդմամբ` deutsch1988 մականունով հակերը ամբողջ օրվա ընթացքում անպարկեշտ պարունակությամբ տարբեր ինֆորմացիաներ էր տեղադրում կայքի էջերում:

Նույն օրերին հակերային հարձակումների էր ենթարկվել նաև «Ոսկանապատ» լրատվական-վերլուծական պորտալը (voskanapat.info):

lurer.net
----------



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org