Դժբախտ պատահար ու 2 զոհ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ ընդհատակից
Հուն 30

Քիչ առաջ ընթերցում էի հոդված ա-մեկում այն մասին, թե ինչ չարաշահումներ է հայտնաբերել Իշխան Զաքարյանը, մեր փառապանծ ու մտքերի շտեմարան հանդիսացող երեսփոխանների հավաքականի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը:

Օրինակ`

«Մենք արձանագրել ենք, երբ 10 հեկտար հողը` վաճառվել է 35 հազար 438 դրամով մեկ հեկտարը, եւ 10 հեկտարի համար համայնքի բյուջե մուտք է եղել 354 հազար դրամ, սակայն ուղիղ մեկ օր հետո այս հողը վերավաճառվել է 3 միլիոն 900 հազար դրամով: Հաջորդ դեպքում 40 հեկտար հողը վաճառվել է 850 հազար դրամով, եւ ընդամենը 26 օր հետո վերավաճառվել է 21 միլիոն դրամով»,- ասաց Իշխան Զաքարյանը:

Ու չկա մեկը, որ նույն Զաքարյանին հարցնի`

ԻՍԿ ԴՈՒ ՔՈ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ԻՆՉՔԱՆՈՎ ԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ, ասենք` ԾԱՂԿԱՁՈՐԻ ՍՊՈՐՏԲԱԶԱՆ, եւ ԻՆՉ ԳՈՒՄԱՐՆԵՐՈՎ Է ԵՎՐՈ-ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ…

Ու ամենակարեւորը` ԻՆՉ ԱՐԺԵՆ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀԱՐՑԵՐԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ` ՈՐՊԵՍԶԻ ԱՆՀԵՏԱՆԱՆ ԿԱՄ ՄՈՌԱՑՎԵՆ…

Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org