Մենք կամ առաջինն ենք, կամ մեր տեղը Մատենադարանն է Մի տնից չենք, բայց մի հալի ենք...
Հուն 08

Հիմա կասեք լիալուսինը ազդել է Ժոժոբայի վրա ՞

Եվ հավանաբար այս ամենում կա իրականության նշույլ .... ամեն դեպքում ինտերնետում անկապ դեգերումները բերեցին ինձ մի հայկական կայք, որի հենց անվանումն էլ զետեղել եմ վերնագրում.

Կայքի լինկը - http://www.bnatachar.am

Հայերեն «Բնատաճար» - ինչի մասին է .. եթե անկեղծ այնքան էլ չհասկացա, միայն իմ անմեղ ու անմիտ ուղեղին հասավ, որ մարդիկ այստեղ շաբաթը մի անգամ գնում են հանգստանալու ....

Bjni-Caxkadzor Ահա վերջին արշավի հրավերք-գովազդը

Լոռի բերդ և Գյուլագարակի դենդրոպարկ- Lori berd & Gyulagarak dendropark

Սիրելի արշավականներ
Մեր արշավային երթուղին ընդգրկում է Տաշիր-Ձորագետյան հայկական թագավորության մայրաքաղաք Լոռի բերդի ավերակները և Գյուլագարակի դենդրոպարկը, որն իրենից ներկայացնում է ձեռակերտ, բայց և դրախտային մի պարտեզ, ուր աճում են տարբեր մայրցամաքներից բերված հազվագյուտ և արժեքավոր հարյուրավոր ծառատեսակներ և թփեր:
Պառկելով այգու զմրուխտյա կանաչին( չմոռանաք վերցնել ծածկոցներ) և շնչելով նրա մաքրամաքուր ծաղիկների և սոճու
ծաղկափոշով հագեցած առողջաբեր օդը` , կհամոզվեք, որ դրախտն այնքան էլ հեռու և առասպելական մի վայր չէ, և որում հայտնվելու արժեքը 4500 դրամ է (Մայիսի 30-ի և 31-ի արշավի մասնակիցների համար 4000 դրամ)
Իսկ դրախտն առանց պարի, մեդիտացիա և գեղարվեստի չի լինում, որի հնարավորությունը ցանկացողներին կտրվի:

Մենք ձեզ ժպտադեմ կսպասենք Կիրակի Հունիսի 7-ին ժամը 8:45 Սախարովի հրապարակում :
Հանրակառքում և դրախտում ձեր նստատեղն ունենալու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ուրբաթ 5 Հունիսի զանգահարելով 091/094 318 -335 կամ գրելով

Շատ կներեք, ի՞նչ կնշանակե «Հանրակառք» ... մարշրուտկա՞

Հը, ինչ եք ասում մենք էլ չգնանք /ինչքան հասկացա հիմնականում կանացի կոլեկտիվ է/

Կատակը -կատակ, բայց հավեսի գցեցին ինձ ...



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org