Բազմիցս ենք քննարկել հայ ժողովրդի բարոյահոգեբանական նրբությունները, սակայն վերջերս էլ տեղի ունեցան որոշ իրադարձություններ, որոնք, հատկապես միջազգաին իրադարձությունների ֆոնին համահունչ, ստիպեցին նվաստիս կրկին անդրադառնալու հայ ժողովրդի ստրկական հոգեբանությանը:
Գաղտնիք չէ, որ մեզ մոտ այլ տիպի բնավորություն է: Գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդը 1045 թվականից հետո (Կիլիկիայի թագավորությունը չհաշված, քանզի դա բուն Հայքի տարածքի վրա չէր) ապրել է ճորտի կյանքով: Միայն պետականություն վաստակեցինք 1918 թվականի մայիսի 28-ին, այս դեպքում էլ` ժողովրդին կրկին ճորտացրեց դաշնակացկան համակարգը: 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվեց համաձայնագիր Լեգրանի ու դաշնակ Սիմոն Վրացյանի միջև, ու հայ ազգը դարձավ ճորտը, այս անգամ էլ` բոլշևիզմի:
Փաստվեց, որ ավելի քան 950 տարի բյուզանդացու, պարսիկի, սելջուկի, մոնղոլի, թյուրքերի, կրկին պարսիկի, ռուսի, ապա սեփական իշխող դաշնակի, հետո էլի միջնորդավորված կերպով ռուսի ճորտը եղած ազգը, աստիճանաբար պիտի դեգրադանար ու վերածվեր ոչխարի հոտի: Պիտի վերածվեր «գյադեքի», ում կասեին. «գյադեք էս յան, գյադեք էն յան»:
Մոտ 1000 տարի ճորտի վիճակում եղած մարդուն չես կարող վերափոխել 20 տարում: ԵՎ նա կրկին վազում է ճորտատերի մոտ` կրկին ճորտ դառնալու (ակա` աշխատելու) համար: Մեղադրելի չէ: Ավանդույթն ասում է. «Բոշեն փաշա չի դառնա»:
Իոսիֆ Ստալինը ժամանակին մի հետաքրքիր բացատրություն տվեց այդպիսի ժողովուրդների մասին: Նա սեղանի շուրջ հավաքվածներին բացատրում էի, թե ինչպես պիտի անել, որ ժողովուրդը ենթարկվի: Ու Ստալինը պատվիրեց բերել մի հավ` կենդանի վիճակում գտնվող: Վերցրեց կենդանի հավին, փետրազերծեց ու գցեց սառը գետնի վրա: Հավը, առանց փետուրների լինելով, մրսեց ու մոտեցավ ու քսմսվեց Ստալինի ոտքերին: Ու ԽՍՀՄ ժողովուրդների «մեծ պապեն» ասաց, որ ճիշտ նույն կերպ է նաեւ ժողովուրդը. ինչքան փետրես ու նվաստացնես, ինչքան ճնշես ու «բմբլես», միեւնույնն է` գալու է ու քսվի քո ոտքերին:
Վստահաբար կարելի է նշել, որ այդ տեսությունը իրապես ոչ միայն մոտ էր իրականությանը, այլև` լիապես ներկայացնում էր այն:
Մի քանի օր առաջ հեռուստացույցի ալիքները փոխելիս նկատեցի «Կենտրոն» հեռուստատեսությամբ ցուցադրվող մի ռեպորտաժ, որտեղ Գ.Ծառուկյանը ապրիլի 7-ի առթիվ վարդեր էր բաժանում կանանց: Ու հենց աչքս դիպավ դրվագին առ այն, որտեղ, վարդերը բաժանելիս, մեքենայի շուրջ խմբված կանայք, ջանդրաբար ձեռքերը վեր պարզած ու թափահարելով դրանք, խնդրում էին իրենց տալ վարդը: Ես կասեի աղաչում էին, որ իրենց էլ տան: Միայն դույն տեսարանը տեսած մարդը կարող է ռեալ պատկերացում ունենալ, թե ինչ էր կատարվում:
Դե էլ ինչ խոսենք. եթե 50-100 դրամանոց վարդի համար էդպիսի փութաջանորեն գլուխ էին կոտրում, դե պատկերացրեք` 5000 դրամի համար ընտրությունների ժամանակ ինչեր կանեն: Դե աիր, ու էս ժողովրդին ուղղիր: Չի ստացվի, մեկա’…
Տեղեկացա նաև, որ անհատ տաքսիստները, որոնք պայքարում էին մի քանի օր, հրաժարվել են պայքարից, քանզի անօգուտ են համարում. մի մասը էլ չի աշխատելու, մյուս մասը` կհնազանդվի:
Դե որ ճորտ ենք, արդեն ամբողջապես պարզ է, բայց որ նաեւ կամակատար, հլու, «ավանակ» ազգ ենք, սա արդեն նշմարվում է:
Ամոթ չի՞, բա…. պայքարում եք, մինչև վերջ պայքարեք, թե չէ ի՞նչ եք «կռիվ-կռիվ» խաղում:
Չէ, հաստատ չի ուղղվի այս ժողովուրդը: Մի քանի օր առաջ, երբ դիտում էի Կարապետիչի «փիլիսոփայությունները», որոշ քանակի մարդիկ էին զանգահարում, թե «վայ, պարոն Կարապետյան, մենք ձեզ ենք ընտրել……. դուք շատ խելոք եք, կիրթ, գրագետ… »
Դե հիմա ավելի հեշտ կլիներ հավատալ, որ մածունը սև է, քան որ հայ ազգը կուղղվի:
Հանգել եմ այն եզրակացությանը, որ Սերժ Սարգսյանը ամբողջապես ու լիովին ըմբռնել է մեր ազգի հոգեբանությունը: Նա շատ լավ ընկալում է, որ ինչքան էլ ճնշի, բմբլի, փետրի, միևնույնն է` ոչխարի հոտը ձայն չի հանի: Իրապես Սերժ Սարգսյանը ունի հպարտանալու տեղ. քչերն են ճիշտ ընկալել այս ազգի հոգեբանությունը:
Իսկ Լևոնը ևս մեկ անգամ սխալվեց` մոռանոլով, թե ինչ ժողովուրդ է սա…
Իրոք, ափսոս է… Տեր-Պետրոսյանի պես մտածող դիվաագետ ունենանք ու չընկալե՞նք մեր լավն ու վատը. իրոք ավանակից չտարբերվող ազգ է սա…
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ