Կիսաոստիկան Շարմազանովը
Հանրապետականի երբեմնի դեղնակտուց, իսկ այժմ կուսակցության վարկաբեկվածությունը կոծկելու հարցում իրենց ուրույն տեղը գրաված դեմքերը գնալով դառնում են զարմանալի ու անկանխատեսելի:
Ահա, օրինակ, այդ թիմից Էդուարդ Շարմազանովի տեսակետը:
Նա, թերթ.ամ-ին տված հարցազրույցում նշել է.
Հինգշաբթի գիշերը հիվանդանոցում մահացած ՀՀԿ անդամ Կարեն Հակոբյանի սպանությունը կապ չունի ոչ Երևանի ավագանու ընտրությունների, ոչ էլ կուսակցության հետ։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Սպանությունը տեղի է ունեցել կենցաղային և անձնական հողի վրա, իսկ մնացած խնդիրները ոստիկանության տիրույթում են»,– շարունակելով՝ ասել է մամուլի խոսնակը՝ հերքելով սպանության կապը կուսակցության կամ ընտրությունների հետ։ Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀԿ համամասնական ընտրացուցակի 101–րդ համարը զբաղեցնող Կարեն Հակոբյանը սպանվել է նույն կուսակցության ընտրացուցակի 43–րդ տեղում նշված Արթուր Սեդրակյանի հետ ընդհարման հետևանքով։
Մեր հարցին, թե նախկինում ինչպիսի՞ հարաբերություններ են ունեցել երկու կուսակցականները, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, թե ինքը միայն քաղաքական հարթության մեկնաբանություններ է անում ու պաշտոնապես հայտարարում է, որ որևէ քաղաքական կամ կուսակցական խնդիր այդ սպանության հիմքում չի եղել, իսկ «մամուլում եղած լուրերն էլ անհեթեթ շահարկումներ են»։
Ու գիտեք, թե ինչն է հետաքրքիր, որ սույն չինովնիկը ոստիկանությունից արդեն իսկ առաջ է ընկել եւ պարզել ցանկացած հանցագործության ելակետը` մոտիվները: Նա ճշտել է փաստորեն ամենաորոշիչ հարցը` սպանությունը տեղի է ունեցել կենցաղային և անձնական հողի վրա. դե, իսկ մնացած տեխնիկական հարցերը մեծահոգորեն հանձնել է իրավապահների տիրույթ;
Թեեւ, ինձ թվում է, որ նա ուշի-ուշով կհետեւի, որ հանկարծ ոստիկանները համը չհանեն…
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…