Թե ինչ եղավ հետո, երբ…
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, երկրի ղեկավարի ապրիլի 2-ի հրամանագրով Յուրի Վարդանյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական։
Հետաքրքիր է, թե ի՞նչ խորհուրդ է տալու ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը նախագահին:
Երևի ծանրաձողի ճիշտ բարձրացման վերաբերյալ դասեր էլ մտցնեն դպրոցներում, ով որ ուզում է դառնալ քաղաքապետ, թող ծանրաձող բարձրացնի, ու նա կընտրվի (կարելի է նաեւ թիկնապահների օգնությամբ բարձրացնել):
Բայց իրոք ապշեցուցիչ է:
Յուրի Վարդանյանը մի քանի ամիս առաջ Լոս Անջելեսում Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտպանությամբ ցույցեր էր անում ու էնպիսի բառերով էր որակում ներկա իշխանություններին, որ նույնիսկ Շարժամն ղեկավարներիը չէին ասում:
Նույնիսկ բանը հասել էր այնտեղ, որ Վարդանյանը ասում էր, թե չի գալու Հայաստան, մինչև ներկա ռեժիմը չհեռանա:
Թե հիմա ով եկավ ու ով գնաց ակնհայտ է: Բայց մարդ ինչքան անսկզբունքային լինի, որ հիմա էլ գա, դառնա այն մարու խորհրդականը, ումից որ պահանջում էր հեռանալ եւ ում անվանում էր ավազակապետ:
Շնորհավորում եմ: Եթե Մարատի բարձրացրած թեմայում քննարկում էինք «տականք» արվեստագետներին, ապա այստեղ քննարկել էլ չի կարելի, քանզի «կուլտուրական» վատաբանող խոսքերից, պիտի անցնենք «քֆուր-քյաֆարի»....
Հ.Գ. Ի դեպ, ասում են, որ Վարդանյան «սկզբունքային» մեր «մտավոՌականի» վրա շատ լավ աշխատել է ԱԱԾ-ն: Չար լեզուները նաև ասում են, որ Վարդանյանի ինչ-որ ազգական կապված է հանրահայտ, իրապես ՄՏԱՎՈՐԱԿԱՆ, շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին խաբելու հետ, ինչից հետո Պետրոսյանը կորցրեց ադամանդները ու ինֆարկտից մահացավ..... Թե դրանում ինչ դեր ունի ծանրամարտիկը, ակնեղծ ասած, ոչինչ չգիտեմ, միայն լսել էի սույն պատմությունը:
Տեղյա՞կ եք այդ տեղեկությունից.....
Հ.Գ_2 Հարակից նյութ:
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ