Ապր 03
Շաբաթօրյակ՝ հինգշաբթի օրը
Առօրյա | Հեղինակ՝ F5-admin Մեկնաբանել
Երեկվանից մասիվում ինտենսիվ շաբաթօրյակներ են: Մաքրում են հիմնականում դպրոցականների հաշվին: Երեխեքի ուրախությանն էլ սահման չկա՝ ի՞նչ դաս, ինչ բան… շաբաթօրյակ է: Մաքրում են մեր թաղապետի ընտրված օրվանից կուտակված կեղտը: Դպրոցականների ձեռքերով:
Նայում են ու մտածում՝ այ ախմախներ, մաքրություն եք ուզում, լավ եք անում: Չեք ալարել, եկել-հասել եք մասիվ, բարով եք եկել: Ու էդքանից հետո երեխեքին ինչո՞ւ եք դասից կտրում: Բռնեք թաղապետարանին մի հատ հավսար-զգաստ արեք, ավելները տվեք ձեռները՝ սկսած թաղապետից վերջացրած թաղապետարանի “քսերոքսի մարդուց”, ու ասեք՝ յալլա, դե հիմա գնացեք ձեր թաղի փողոցները մաքրեք:
Հատկապես, որ մի քանի օրից էլի նույն վիճակն է տիրելու:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!