Ո՞վ է, վերջապես, Ռուդոլֆը Վաղը, կամ արդեն այսօր -Ծիծաղի օրն է
Մար 30

Թերթ.ամ-ում զետեղված Ինտերնետից օգտվողների թիվը Հայաստանում ծայրաստիճան ցածր է հոդվածին ծանոթանալուց հետո որեւէ մեկի մոտ չի կարող Հայաստանի քաղաքացի լինելու հպարտության զգացում առաջանալ:

Տեսեք ինքներդ.

… ինտերնետից մշատպես օգտվող մարդկանց քանակով Հայաստանը հետ է մնում ավելի քան հարյուր երկրներից։ Ընդհանուր ցուցակում ընդգրկված է 134 պետություն, իսկ մեր երկիրը զբաղեցնում է 105–րդ տեղը։ ԱՊՀ երկրներից միայն Տաջիկստանն է զիջում Հայաստանին՝ զբաղեցնելով նախավերջին տեղը։

Համաձայն զեկույցի՝ Հայաստանում յուրաքանչյուր 100 մարդուց միջին հաշվարկով ինտերնետից օգտվում են 5,75–ը։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանում այդ ցուցանիշը 8,19–ն է, Ադրբեջանում՝ 12,23, Ռուսաստանում՝ 21,05, Թուրքիայում՝ 17,73։

Ցուցակում Հայաստանի հարևաններն են Գամբիան՝ 5,87 և Ինդոնեզիան՝ 5,61։

Իսկ ահա առաջատար եռյակում են Հոլանդիան՝ 91,36, Նորվեգիան՝ 80.88 և Նոր Զելանդիան՝ 80.41։

Ավելի բարվոք է իրավիճակը անհատական համակարգիչների ոլորտում։ Այստեղ Հայաստանը գտնվում է 60-րդ տեղում՝ 9,85 ցուցանիշով։ Կարելի է փաստել, որ Հայաստանում ոչ բոլոր անհատական համակարգիչ ունեցողներն են օգտվում ինտերնետից։ Այս ցուցակում առաջին տեղում է Կանադան, որտեղ յուրաքանչյուր 100 մարդուց միջին հաշվարկով անհատական համակարգիչներ ունեն՝ 94,58–ը։



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org