Տեր-Պետրոսյանի քաղաքական ապտակը Լավ պրծանք
Մար 19

Սկզբից մտածեցի տեսահոլավակը տեղադրել առանց մեկնաբանությունների, բայց, ախր չի ստացվի… Լավ, կաշխատեմ զսպել ինձ եւ ներկայացնել ինչպես եղել է… Իմ ունեցած նյութերի հիման վրա:

Կանանց եվ երեխաներին խնդրվում է չնայել շոուն, այն պարունակում է «դեշյովի քֆուրներ եւ ապուշ պահվածք»

Փորձեմ ներկայացնել ժամանակագրությունը:

Լրագրողին ծեծել է Կարեն Միրիջանյանը

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունը տարածել է հաղորդագրություն. «Մարտի 13-ին շտապօգնության բրիգադով Սարյան 24 հասցեից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել 1971 թ. ծնված Գագիկ Շամշյանին` մարմնական վնասվածքով եւ ներքին արյունահոսությամբ:

Պարզվել է, որ Գ. Շամշյանին նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Երեւանի Վ. Բրյուսովի անվան համալսարանի մասնաշենքում մարմնական վնասվածք է պատճառել համալսարանի անվտանգության ծառայության ղեկավար, «Գարդմոբիլ» ՍՊԸ աշխատակից, 1976 թ. ծնված Կարեն Միրիջանյանը:

Հայտնի է դարձել, որ Գ. Շամշյանը ուսանողներին լուսանկարելու նպատակով մտել է համալսարան, որտեղ վիճաբանություն է ծագել անվտանգության աշխատակիցների հետ, եւ համալսարանից դուրս հրավիրելու ընթացքում Կարեն Միրիջանյանը նրան պատճառել է մարմնական վնասվածքներ:  Կ. Միրիջանյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին»:

-------------
Ահա Կադրերն առանց իմ մեկնաբանության ...

ինքներդ տեսեք, թե ինչ է եղել եւ ոնց է եղել:
------------

Լրագրող Շամշյանը միջնորդում է պրոռեկտոր Բալայանին ենթարկել քրեական պատասխանատվության

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոռեկտոր Գաբրիել Բալայանը մամուլի միջոցով այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, ով օրեր առաջ նույն համալսարանի անվտանգության աշխատակցի կողմից ենթարկվել էր ծեծի, հիշեցրել է 14 տարվա վաղեմության իրադարձություններ:

«Նոր էի ընդունվել ԵՊՀ, իսկ Շամշյանն այդ ժամանակ համալսարանի բանասիրականում ոստիկանական համազգեստով շրջում էր` ներկայանալով որպես ոստիկանության օպեր լիազոր և Վանո Սիրադեղյանի քրոջ տղա: Նա բռնարարքներ էր կատարում ուսանողների նկատմամբ, փողեր էր շորթում, շինծու մեղադրանքներ ներկայցնում մարդկանց: Սենյակ ուներ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի առաջին հարկում, ուր կեղեքման համար հատուկ տեղ էր սարքել, դուբինկա էր պահում»,-ասել է Գաբրիել Բալայանը:

«Ցանկացած ոք կարող է դիմել ոստիկանություն եւ ԵՊՀ, ու համոզվել, թե ինչքանով են իրականությանը համապատասխանում Գաբրիել Բալայանի` ՍԴ դատավոր Կիմ Բալայանի որդու ասածները: Եվ եթե նման բան է եղել, որը լուրջ հանցագործություն է, ինչո՞ւ նա ժամանակին չի հայտնել իրավապահ մարմիններին,- հարցնում է Գագիկ Շամշյանը եւ հավելում,- դա բացարձակ հերյուրանք է, Գաբրիել Բալայան եւ Սուրեն Զոլյան (վերջինս Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորն է) երկվորյակների վարքաբեկիչ ստեղծագործությունը: Ես երբեւիցե ոստիկանական համազգեստ չեմ կրել ու ոչ էլ պետհամալսարանում սենյակ եմ ունեցել»:

Գագիկ Շամշյանի խոսքերով` իր անունը ԵՊՀ-ի եւ Վանո Սիրադեղյանի անվան հետ կապված է միայն այնքանով, որ ժամանակին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի միջնորդությամբ իրեն հատկացրել են 1 սենյականոց բնակարան` որպես մանկատան սան:

«Բայց ես այդ տունը վաճառել եմ եւ ստացված գումարով ԵՊՀ-ի բանասիրական մասնաշենքի բակում տեղադրել հուշարձան-խաչքար` նվիրված արզախյան հերոսամարտում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին»,- վստահեցնում է Շամշյանը:

Նա նշում է, որ այդ տարիներին կգերադասեր լինել ոստիկան, «քան Գաբրիել Բալայան` նույնիսկ պրոռեկտորի պաշտոնով, որովհետեւ ոստիկանները մասնակցում էին ազատամարտին եւ պաշտպանում մեր երկրի սահմանները, իսկ Գաբրիել Բալայանները չգիտես, թե ինչերով էին զբաված»:

Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա մտադիր է դիմել իրավապահներին, որպեսզի պրոռեկտոր Բալայանին, «իր տարածած սուտ տեղեկությունների համար», ենթարկեն քրեական պատասխանատվության:

«Իսկ մինչ այդ ես «Հետքի» միջոցով այս պահին դիմում եմ Հատուկ քննչական ծառայությանը, Հանրապետության գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին, որպեսզի տվյալ անձնավորության ասածների մասով կատարեն քննություն»,- ասում է «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Նախատեսվում է, որ վաղը նրան հիվանդանոցից դուրս կգրեն:

---------
Ադմին

Կարծեմ, մի քանի օր առաջ դու ինքդ էիր պատմում, որ ինչ որ լրագրողուհի է մտել ձեր կազմակերպություն, որին դուք կուլտուրական դուրս եք արել: Ի պատասխան, որոշ ժամանակ անց ստանալով անպատեհ հոդված իրենց թերթում.

Լավ է, որ վերոհիշյալ շոումենը չի մտել…



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org