Двое армянских оппозиционеров задержаны в Грузии ... Եվրատեսիլ-2008-ին Սիրոշոն կներկայացնի «Քելե-քելե» երգը
Մար 17

Ինչպես և նախորդ տարի, հայ ֆուտբոլիստներից «ամենաարժեքավորը» Արտավազդ Քարամյանն է, որին իր ակումբը` Պոլի Տիմիշոարան, այս տարի գնահատել է նախորդի գրեթե կրկնակի չափով` 1,6 միլիոն: Չնչին չափով աճել է երիտասարդ հարձակվող Էդգար Մանուչարյանի տրանսֆերային արժեքը, որն այժմ ըստ transfermarkt.de կայքի, կազմում է 750 հազար եվրո: Էդգարը այդպես էլ դեռ չի կարողանում հաստատվել «Այաքսի» հիմնական կազմում, և առայժմ կայուն հանդես է գալիս ակումբի երիտասարդական թիմում` պարբերաբար դառնալով գոլեր հեղինակ: «Թանկացել են» նաև դարպասապահ Բերեզովսկին ու կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը: Նրանց համար իրենց ակումբներն ու գործակալները սահմանել են 700 հազարական եվրո արժեք: Տարօրինակորեն ցածր է ներկայացված Շվեդիա տեղափոխված կիսապաշտպան Լևոն Փաչաջյանի տրանսֆերային արժեքը` 75 հազար: Մյուս «թարմ» լեգեոները` Ռոբերտ Արզումանյանը գնահատվել է 325 հազար:

Համեմատության համար բերեմ Հայաստանի հետ տնտեսա-աշխարհագրա-քաղաքական «հավասար» երկրների, ինչպես նաև աշխարհի գավաթի 2010 թվականի նախընտրական ենթախմբում մեր մրցակիցների ֆուտբոլային «արժեքները»:

Հայաստան - 5.050.000
Վրաստան - 34.300.000
Ադրբեջան - 4.200.000
Մոնտենեգրո - 40.000.000 (նորանկախ պետություն)
Մոլդավիա - 8.600.000
Էստոնիա - 5.400.000
Բոսնիա - 41.000.000
Բելգիա - 60.000.000
Թուրքիա - 118.000.000
Իսպանիա - 371.000.000

Հաջողություն ցանկանանք Պոուլսենին ու իր սաներին` ԱԳ 2010 խաղերի ընթացքում, ու հիշենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ նպատակ են դնելու ենթախմբից դուրս գալ: Թե ինչ ուղղությամբ է ուզում մարդը դուրս գալ` թողնեմ բլոգերների երևակայությանը:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org