Ճիշտն ասած, այս գրառումը ուզում էի դնել ՀՀ չքաղաքացիները բաժնում, բայց դեռևս այդպիսի բաժին չունենք: Դրա համար էլ դրել եմ սողունների բաժնում:
Էս տխմարի մտքերը լսե՞լ եք երբևէ: Որ մեր Հայաստանում կա ժողովուրդ ու ազգ եւ, որ մեկը գիտակից է, իսկ մյուսը՝ անգիտակից: Հիմա չեմ էլ հիշում որ մեկն արդեն: Ըստ նրա, ազգի գիտակից հատվածին պետք է գուրգուրել, կերակրել, որ նրանք իշխեն մյուս հատվածին ու եթե կարիք լինի՝ նաև բռնի ուժով, քանի որ անգիտակից հատվածը չի հասկանում, որ դա իր համար է արվում:
Հա, մի հաճարեղ միտք էլ է ասել, որ ՀՀ ընտրություններին մասնակցելուց առաջ պետք է IQ թեստ անցկացնել, հետո նոր միայն թողնել մասնակցելու: Մեկը հարցնի՝ բա որ դու էլ էդ թեստից կտրվե՞ս:
Եւ ինչպե՞ս են սրա նմանները կոչվում մտավորական ու մեծն հայ մուլտիպլիկատոր: Լավագույն կոչումը, որ կտայի այս տխմարին, դա մեծն հայ մտաոՌականն է:

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...