Շուրջ 17 տարի Թեղուտի բնակիչները ապրել են աշխարհից, երկրի շարժուդարձից կտրված: Այժմ էլ կտրված են:
Անտառը նրանցից շատերի աչքին չի երևում: Թքած ունեն անտառի, կենդանիների, թիթեռների ու բույսերի վրա, էկոլոգիան նրանց համար դատարկ բառ է: Հացի խնդիրը լուծելու համար ուղեղները փչացել են:
Դա է պատճառը, որ Թեղուտի բնակիչները անհամբեր սպասում են, թե երբ են գործը սկսելու, աշխատավարձ ստանալու, խոպանչիներից մի քանիսը Ռուսաստանից դառնան տուն: (Ի միջի այլոց Լոռիում արտագաղթը հատկապես մեծ չափերի է հասնում):
Իսկ անտառների, պոչամբարների, լուսանների և առողջության վրա թքած ունեն. բնության հրաշքով ու գեղեցկությամբ չես կշտանա: Չնայած դրան, սա մասամբ է ճիշտ` բազում մրգատու ծառեր կան Թեղուտում: Նաև Հայաստանում շատ քիչ հանդիպող, ինչպես օրինակ նկարում բերված արքայանարնջի (королек) ծառը:
Շատ ցավում եմ, որ մարդիկ այն օրն են ապրում, երբ նյութականը զբաղեցնում է առաջին տաս տեղը գլխուղեղում:
Միևնույն է Թեղուտի, Շնողի անտառները միայն այդ գյուղի բնակիչներինը չեն: Եվ իրենց պրոբլեմները ևս միայն իրենցը չեն:
Ի՞նչ այլընտրանքային զարգացման փորձ է արվել: Հպարտությամբ ասում են` մեր Հայաստանի շվեյցարիան է: Ուրեմն այդ ներդրումները կարելի էր ուղղել տուրիզմի զարգացմանը, նույն ճանապարհների, ինֆրաստրուկտուրների զարգացմանը:
Իսկ էսպես… կորցնո՛ւմ ենք:
Հարցնենք մեզ` հետո ինչ ենք պատասխանելու հաջորդ սերնդին, երբ հարցնեն` «պապ (մամ), բա դու չէի՞ր հասկանում, ինչ է կատարվում»:
վախենալը հիմարություն է