Ինչպես զարգացնել մանր ու միջին բիզնեսը... Հատուկ ռեպորտաժ Ծաղկաձորից
Հուն 26
Serzh Sargsyan

Արդեն 2րդ օրն է, որ TV-ով թմբկահարում են Սերժ Սարգսյանի՝ 5րդ մասիվում բնակչության հետ հանդիպումը: Էկրանից այս ամենը շատ հաջող է երեւում՝ ծափահարություններ, “Առաջ Հայաստան” բացականչություններ, ամբիոնում կանգնած մարդու՝ իրեն ոչ հատուկ փիլիսոփայական եզրահանգումներ եւ այլն…

Ցանկանո՞ւմ եք տեղեկանալ իրականությանը: Խնդրեմ:

Հանդիպումը երեւի պետք է տեղի ունենար 13:00-ի կողմերը: Դրսից լսեցի երեխաների ձայներ՝ կլիներ 12:30-ի կողմերը: Նայում եմ դուրս (ինքս ապրում եմ Նոր Նորքի 3-րդ մասիվում), մեկ էլ տեսնեմ, մեր կողքի դպրոցի երեխաները (մեծերն էին կարծես՝ երեւի 8-10 դասարանցիք), դասարան առ դասարան, իրենց ուսուցիչների ուղեկցությամբ քայլում են դեպի… էլ ո՞ւր, եթե Հանրապետականներն իրենց նախագահի գլխավորությամբ եկել-հասել են մասիվ, մասիվի դպրոցները քանի՞գլխանի են, որ շարունակեն իրենց դասերը…

Ավելի ուշ մեր հարեւանուհուց, ով աշխատում է մեր շենքի կողքի մանկապարտեզում, տեղեկացա, որ, թաղապետարանից հրահանգվել է, ու իրենք էլ մի մարդու պես այցելել են թեկնածուի հետ հանդիպման վայր: Չգնալ չէին կարող՝ ներկա-բացակա պիտի արվեր հենց այնտեղ:

Դե հիմա մի քիչ հաշվարկ անենք՝ բազմապատկեք մասիվի մենկապարտեզների ու դպրոցների թիվը՝ յուրաքանչյուր հինարկից ներկա ստացածների թվով + թաղապետարան + այլ հիմնարկներ, եւ կտեսնեք, որ այս հանդիպմանը շատ քիչ մարդ էր եկել՝ իր սեփական կամքով եւ ցանկությամբ:

Հիմա խնդրում եմ ինձ ասեք՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը հունվարի 25-ին, ուրբաթ օրով, արդյո՞ք համազգային տոն է, որ դադարեցնում են դասերը, մանկապարտեզի աշխատանքները, բոլոր հիմնարկների գործերը ու պաստառներով-դրոշակներով, “Առաջ Հայաստան” երգելով գնում դեպի հանդիպման վայր:

Հանդիպումը տեղի էր ունենում եկեղեցու հարեւանությամբ՝ այդ Եկեղեցին թող վկա լինի իմ խոսքերի ճշմարտությանը…

Հետգրություն՝ ո՞ւմ եմ ընտրելու ես - հաստատ ՈՉ Սերժին, ՈՉ Գեղամյանին, ՈՉ էլ մի հոգի կա, մորուքով, որ իր տնից մենակ ընտրություններից առաջ է դուրս գալիս: ԿԱՄ Լեւոնին, ԿԱՄ Վահանին, ԿԱՄ էլ Արթուրին… տեսնենք…



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org