Նիդերլանդներ  են ժամանել Ճապոնիայի կարատեի ասոցիացիայի  Հայաստանի կարատեի (JKA) ազգային հավաքականի մարզիկները Ավարտվեց հուլիսի 4-ից 10-ը Հայաստանում մեկնարկած «Խոստումնալից երիտասարդություն» ծրագրը
Հուլ 17

Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկի հայրն էր մահացել երեւանում, հարկավոր էր զանգել։ երվւաի համարը չունեի, դժվարությամբ ճարեցի զանգեցի։ Ցավոք ոչ ոք չէր վերցնում, ճշտեցի, որ վերջին թիվը 4ի փոխարեն պետք է 7 լիներ:

Զանգեցի։ Ավաղ կրկին զանգը գնում էր, բայց վերցնող չկար (նպատակային զանգում էի երեւանի ժամանակով երեկոյան ժամերին)։ image

Երեկոյան (Ամն ժամանակով) փորձեցի արդեն եվ պարկեցի քնելու։ Գիշերը 3ից հետո սկսվեց’ զանգում էին վրա֊վրա, սկզբից ուկրաինական համար էր, հետո նույն համարը viber-ով, ռուսական համար, ամենավերջում հայկական անծանոթ համարից։

Ես էլ սովորություն ունեմ գիշերային անծանոթ զանգերը չվերցնել (սա արդեն առանձին պատմություն է)։ Առավոտյան արդեն երբ ստուգում էի voice mail ը հասկացա, որ ՀՀ ից զանգողը տատիկ էր, ում սխալմամբ զանգեմ էի մի օր առաջ։ Ամեն դեպքում մնում էի անհայտ ով էր ուկրաինական կամ ռուսական զանգերի հեղինակը։

Երեկոյան ուշ փորձեցի զանգել Ուկրաինա - վերցնող չկար: Անցավ մի քանի օր տեսնեմ զանգում եմ նույն համարից: Ափալ-թափալ վերցնեմ տեսնեմ մի հատ երեխա հայերենով կանչում է հորը ՚Պապա շուտ արա արի ՜՚

Երկրորդ սերիա
Տատիկի տղան էր, հայաստանյան «սխալ բջջային համարի» տատիկը տղան: Տատիկը պարզվեց Ղափանում միայնակ ապրող տատիկ է, որի որդիները եվ թոռները կամ ռուսաստան են կամ ուկրաինա: Ստանալով զանգ ահնհայտ համարից, խառնել էր իր բոլորը որդիներին եվ բոլորը միասին փորձում էին պարզել ով է զագնել իրենց տատիկին: Վիճակը այդքան ծիծաաղելի չէր եթե վերջում մենք ծանոթներ դուրս չգայինք grin Հայրս ծնունդով Ղափանից է, եվ ես ղափան չմայած, որ վազուց չեմ եղել, բայց ունեմ հորեղբայներ այնտեղ:

mimino

Վերջում երկուսով հիշում էին Ղափանում ինչ հետաքրքիր տեղ կա, ինչ հիշողություններ կան կապված ունենք, մեր հող ու ջրի մասին ....

Պ.ս. Ակայից հիշեցի Միմինո ֆիլմը, երբ եվրոպայից զանգում է Թելավի եվ ընկնում է Թելավիվ ...



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org