Նիդերլանդների Դեն Բոս քաղաքում հիմնվում է նոր հայկական եկեղեցի
Դեն Բոս քաղաքի Sint Lukas եկեղեցում Մարտի 5-ին տեղի ունեցավ «ՈՒրարտու» հոլանդահայ կազմակերպության հիմնադիր վարչության հանդիպումը տեղի հայ համայնքի անդամների հետ: «ՈՒրարտու» հայ-նիդերլանդական բարեկամության ընկերությունը հիմնադրել էր լուսահոգի պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը, ով իր կենդանության վերջին տարիներին ավելի շատ ուշադրություն էր սևեռել կրթական ծրագրերին:
Վերոհիշյալ հանդիպմանը’ վարչության անդամներն իրենց ելույթներում հավաստեցին, որ աշխատելու են նորովի, ավել են ընդլայնելու գործունեության ոլորտը և իրենցից կախված ամեն բան անելու են կուռ ու միասնական համայնք ձևավորելու համար:
Քաղաքի այս եկեղեցին, որտեղ հավաքվել էին մոտ 250 մարդ, ծառայելու է Դեն Բոսի հայ համայնքին:
Ի դեպ այն գործելու է որպես Հայ Առաքելական Եկեղեցի: Հայ եկեղեցու բացման ու անդրանիկ պատարագի արարողությունը տեղի կունենա մարտի 26ին ժամը 14.00 : Հասցեն.`
Adres kerk: Sint Lukas kerk, Zuiderparkweg 301, 5216 HB `s-Hertogenbosch.

«Նիդերլանդական օրագիր»
Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին: