Весь мир - театр Հերթը հասավ «Անուշին» (Nid.Oragir)
Ապր 23

Ինչու չի կարելի օգտագործված անվադող ներմուծել ՀՀ - այլ կերպ ասած ինչու չի կարելի, ասենք Վրաստանից օգտագործված անվադող գնել /որտեղ այն հաճախ 2-5 անգամ էժան է/, եվ բերել ՀՀ: Ինձ, որպես վարորդի այս հարցը վաղուց է հետաքրքրում, հատկապես այն պատճառով, որ իմ ավտոմեքենայի ավնադողերը ամենատարածված չափսի չեն եվ հիմնակականում կիրառվում են BMW X5-ի, Lexus եվ Մերսեդես G կլասի ամենագնացների վրա: Հետեւապես երբ մի քանի ամիս առաջ ինձ անհրաժեշտ էր ձմեռային անվադող գնել, ապա 750-900 դոլարից պակաս /4 հատի համար/ ես չկարողացա այն ձեռք բերել Երեւանում: Համեմատության համար ասեմ, որ ինձ հաջողվեց այն գնել Վրաստանում ընդամենը 240 դոլարով:

Երբ մի շաբաթ առաջ մեքենայով կրկին վրաստան էի գնացել գործերով, ապա հետ գալու ճանապարհին մաքսատունը անցնելիս, հենց մաքսավորի պատուհանի վրա տեսա մի գրություն, որի մեծ զարմանք առաջացրեց: A4 ֆորմատի վրա գրված էր, որ Կառավարության ինչ որ հրամանի/որոշման համաձայն մաշված եվ օգտագործված անվադողերի մուտքը ՀՀ արգելվում է: Ցավոք ես այն ժամանակ ուշադրություն չդարձրի որոշման համարի վրա, միայն հետո երբ արդեն ՀՀ տարածքում էի կրկին հիշեցի այդ որոշման/հրամանի մասին:

Արդեն Երեւանում հասկացա, որ կամ հրամանը այդ կեղծ էր /որպեսզի մաքսավորները իրենց գործողությունները հիմնավորեն/, որը քիչ հավանական է, կամ կառավարությունը ուրիշ անելիք չունի, որ արդեն նման օրենքներ է ընդունում: Սա մեղծ ասած, իսկ ավելի վատ, եթե ենթադրենք, որ կառավարությունը ինչ որ բիզնեսմենի մենաշնորհային շահերը պաշպանելու նպատակով նման օրենքներ է ընդունում:

Ինձ երեւի շատ լավ կհասկանան այն ավտովարորդները, որոնք տարբեր զարտուղի ճանապարհներով, ծանոթ-բարեկամ կամ գումար խախաղցնելով վրաստանից իրենց իսկ մեքենայի համար անվադող են բերել:

Ամեն դեպքում նպատակ դրեցի պարզել, թե այդ որ որոշման համաձայն ՀՀ չի կարելի անվադող ներուծել: Եթե այն կա, ապա մի քիչ տարօրինակ է հնչում՝ արգելել ՀՀ օգտագործված անվադողի ներմուծումը: Ասենք ինչու կարելի է օգտագործվալ շոր, կամ մեքենա ներմուծել, իսկ անվադող չի կարելի: Կամ ի՞նչ է նշանակում ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ: Ինչ մաշվածության մասին է խոսքը, ով է դա որոշելու կամ գնահատելու: Քանի անվադող չի կարելի՝ մեկ թե ասենք տասից ավելի:

ԱՌԼԻՍ-ում դա ինձ չհաջողվեց անել, այ իսկ Մաքսային ծառայության կայքէջում հետաքրքիր մի գրառման հանդիպեցի:

Հաճախ տրվող հարցերի եւ պատասխանների շտեմարանում մի հարց-ու-պատասխան էր ձետեղված՝

Հարց - Ցանկանում է ներմուծել օգտագործված անվադողեր: Արդյոք գործում է որևէ սահմանափակում դրանց ներմուծման հետ կապված:

Պատասխան - ՀՀ կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 8-ի «ՀՀ վտանգավոր և այլ թափոնների ներմուծումը, արտահանումը և Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կարգավորելու մասին» թիվ 97 և 2004 թվականի հուլիսի 8-ի «ՀՀ կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 8-ի N 97 որոշման մեջ փոփոխություն կատարելու և ՀՀ արգելված վտանգավոր թափոնների ցանկը հաստատելու մասին» թիվ 1093 որոշումների համաձայն` հին դողերը և մաշված անվադողերը համարվում են վտանգավոր թափոններ և արգելվում է դրանց ներմուծումը, արտահանումը, ինչպես նաև տարանցիկ փոխադրումը ՀՀ տարածքով:

Ահա եվ լինկը

Ահա, թե ինչումն է հարցը - պարզվում է, որ ՀՀ հին դողերը և մաշված անվադողերը համարվում են վտանգավոր թափոններ:՚ Այսինքն ամբողջ աշխարհում դրանց ուղղակի անվադող են, իսկ մեր մոտ Վտանգավոր թափոն: Դուրս է գալիս ես մինչեւ հիմա չիմանալով հանդերձ քշել եմ մի մեքենա, որը կազմված է վտանգավոր թափոնից:

Դուրս է գալիս, որ նոր անվադողը թափոն չէ, իսկ ասենք մաշվածը - միանգամից թափոնի է վերածվում: Ստիպված եմ կրկնվել, բայց ոչ մի չափորոշիչ չկա, թե ինչ մաշվածության մասին է խոսքը, կամ ով է այն որոշելու:

Դե ինչ՝ ստիպված էի զանգելի Մաքսային Վարչություն եվ փորձել պարզել ինձ հուզող հարցը: Կայքից վերցված մի քանի համար հավաքելուց հետո, ինձ վերջապես վերահասցեավորեցին մեկ աշխատակցի, ով լինելով մասնագետ այս հարցում /ամեն դեպքում ինքը այդպես ներկայացավ/, բայց չկարողացավ պատասխանել իմ վերընշված հարցերին խորհուրդ տվեց իմ հարցս ԳՐԱՎՈՐ ԿԵՐՊ ուղղել նախագահին: Սկզբից ես էլ զարմացա «Նախագահ» բառը լսելիս grin , հետո միայն հասկացա, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ն էլ նախագահ ունի՝ Գագիկ Խաչատրյան, որի ողջույնի խոսքը ամեն անգամ գովազդի նման բացվում է customs.am-ը բացելիս: /Ամեն անգամ ես փակում են այն «Մերժել» սխմելով, բայց հաջորդ իմ այցիս դեպքում կրկին Վիագրայի գովազդի նման այն ի հայտ է գալիս/: Դե մյուս կողմից էլ ինչու՞ մերժել, եթե նման ՄԵԾ Մարդը ուզում է ինձ Ողջունել gringringrin

Մի խոսքով, ես գրեցի իմ նամակս, թողեցի իմ տվյալներս եվ մի քանի որ հետո ինձ զանգեց մեկ ուրիշ աշխատակից եվ առաջին հարցը, որ ինձ տվեց՝ «Դուք ուզու՞մ եք մաշված անվադողեր ներմուծել» !!!
Ինչքան էլ մեծ էր իմ զարմանքս, ամեն դեպքում պատասխանեցի, որ Ոչ, ընդամենը ուզում են ծանոթանալ, թե Ո՞Վ եվ Ինչպես է որոշելու մաշվածության աստիճանը, եթե ասենք ես որոշեմ իմ /ավելի ճիշտ իմ նժույգիս/ անձնական նպատակների համար ասենք 2 անվադող ներմուծել:

Որպեսզի գլուխներդ երկար-բարակ չտանեմ - պատասխանեմ, որ նման ոչ մի չափորոշիչ չկա, որ որոշումը կայացվում է տեղում - մաքսավորի կողմից: Ի հավելումն նա ինձ խորհուրդ տվեց, որպեսզի ես Վրաստան գնամ առանց «զապաս» անվադողի, կամ ասենք լրիվ մաշված անվադողերով եվ այնտեղ դրանք փոխեմ համեմատաբար նորերի եվ հետ գամ - ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ:

Նաեւ պատմեց, որ ինչ որ ժամանակ առաջ ոմն մեկը ՀՀ է ներմուծել 4 նոր անվադող /ինչպես ինքն է պնդել/, բայց երբ մաքսավորը կասկածի տակ է դրել այդ վարկածն «Մաքսանենգը» չի համաձայնել օրենքի պաշպանի հետ եվ գործը տեղափոխել է իրավական հարթակ: Արդեն դատարանում, ավելի շուտ անկախ էքսպերտիզա անելիս, պարզվել է, որ անվադողերը այնուամենայնիվ 5 տոկոս մաշվածություն ունեն - հետեւապես դատարանը օրենքի ամբողջ ուժով պատժել է «Մաքսանենգին» ....

Հիմա կասենք սա հեքիաթ է՞ ... միգուցե, բայց ինձ պատմեց ՊԵԿ-ի աշխատակիցը, ով չգիտես ինչու իմ գրավոր դիմումի, ինձ պատասխանեց զանգով՝ նա ուղղակի զանգել էր իմ գրավոր դիմումում թողնված հեռախոսահամարին: Ծիծաղելի է չէ՜, քեզ ստիպում են իրենց գրավոր դիմել, իսկ պատասխանում են - բանավոր /ավելի լավ է ընդհանրապես չպատասխանեին, քանի որ այդ իսկ պատասխանով հաստատում էին կառավարության ընդունած որոշման սնանկությունը /:

Մի խոսքով նման բաներ: Ինչպես ասում է Տարոն Մարգարյանը - Ավելի Լավ Երեւան - Հայաստան

Պ.ս. Սխալներիս եվ բացթողումեներիս համար ներող - հազիվ ինձ ստիպեցի այսքան նստել եվ «թուղթ մրոտել», ուր մնաց մի հատ էլ վրայով անցնեմ grin



Պ.Պ.Ս. Երեւի վերջում այս նկարը եվ իր խոսքերը շատ տեղին էն հնչում grin

— Вы сказали, что обвиняемый разбил люстру покрышкой. Как она там оказалась? — спросил прокурор.
— Не разбил, а случайно зацепил.
— Хорошо, предположим… Ответьте на вопрос.
— Мы ему принесли. У него покрышки совсем лысые. Очень опасно ездить. Любители чем думают
— не знаю. Всегда аварию делают эти «Жигули». Прямо смотреть на них противно. Под ногами крутятся, крутятся…
— У нас не «Жигули», — крикнула Тося. — У нас «Волга». Врёт он все!
— Слушай, не мешай, — рассердился на Тосю Хачикян. — Я тебе не мешал, теперь ты помолчи! Судья постучала карандашом по графину.



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org