Իջնում եմ Բաղրամյան պողոտայով, անցնում եմ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկը: Քանի որ գործի բերմամբ քիչ եմ օգտվում քաղաքի այս հատվածից, շատ զգույշ եվ ուշադիր եմ շարունակում ընթացքս դեպի Օպերա, նպատակ ունենալով թեքվել դեպի Մաշտոցի պողոտա /դեպի Փակ Շուկա/: Ուշադրությունիցս չի վրիպում, որ օպերայի հրապարակից դեպի աջ կարող եմ թեքվել միայն առաջին գծից, որտեղ առանձին սեկցիա է հատկացված լուսաֆորին: Քանի որ վառվում է աջ թույլատրող սեկցիան, ապա առանց արագացնելու շարունակում եմ ընթացքս, «կանաչ» թույլատրող լույսի տակ մտնում աջ /տեղեկության նպատակով նշեմ, որ աջ սեկցիայի կանաչի դեպքում, ուղիղ շարժվող մեքենաների համար «կարմիր է»/: Չեմ հասցնում հասնել Մաշտոցի պողոտայի սկզբի հետիոտների անցմանը եվ սկսվում է ...
Հետեւիցս լսվում է Օպերայի հրապարակում - ֆիլարմոնիայի դիմաց դարանակալած Գայի մեքենայի ազդանշանը - «Աջ քաշել - կանգնել» - հատուկ իմ նման կարգազանցի համար էր իր պոստը թողել -15 հազարի ակնկալիքով:
Մոտ տասնհինգ րոպե Գայի աշխատակիցը ինձ բացատրում էր, որ ես շարժվել են այն ժամանակ, երբ «աջ-ը» բաց չի եղել եվ հիմավորում էր իր խոսքերը իր իսկ նկարահանումով: Գայի մեքենայի կադրերը շատ վիճահարույց էին՝ այնտեղ միայն երեւում էր, որ երբ ես դանդաղ աջ եմ թեքվում, Բաղրամյանի մեջտեղի գծում կայանած մեքենաները նույնպես շարժվում են տեղից: Իսկ քանի որ մեջտեղի գծի համար թույլատրվող կանաչը վառվում է, երբ ավարտվում է Աջ- թույլատրող կանաչը, ապա հետեւաբար ես պետք է վճարեմ տուգանք «կարմիր լույսի տակ» ընթանալու համար:
Գայ-ի աշխատակիցը փորձում - Police in Yerevan from Minaso on Vimeo.
Ինչ փրկեց միայն իմ ռեգիստրատորից կադրերը եվ իմ նեթբուկը, որը բարեբախտաբար մեքենայում էր՝ տեսուչը կտրականապես հրաժարվում էր դիտել ռեգիստրատորով - ստիպված եղա քարտը հանել եվ ցուցադրել նեթբուքով:
Իսկ այս պատմության ամենածիծաղելին այն է, որ վերջում տեսուչը ինձնից ավելի շատ էր ուրախացել, երբ համոզվեց, որ ես կարգ չեմ խախտել: Անընդմեջ ձեռքս էր սեղմում եվ պնդում, որ ինքն էլ է իր անձնական մեքենայի վրա ռեգիստրատոր դնելու: Ինչ խախ էր, տենց էլ չհասկացա