Sinai Only Visa In Gay we trust
Հոկ 06

Վերջերս շատերն են դժգոհում Ճանապարհային Ոստիկանության կողմից ուղարկված տուգանքներից: Հաճախ դժգոհությունները ու բողոքները կրում են տրադիցիոն բնույթ: Այսինքն՝ մարդիկ կատարած լինելով խախտումը, այդուհանդերձ, բողոքում են տուգանքի ուղարկումից կամ գումարի չափից: Սակայն նկատեմ, որ տուգանքներ ուղարկելը ավելի ցիվիլ երևույթ է, քան փողոցում ճանապարհային ոստիկանի հետ առևտուրը: Բայց…

Արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումը որքան էլ ցիվիլ ճանապարհ է, այն անխախտ չէ, ավելին, հաճախ նաև՝ սխալական է: Բավական է հիշել Ռուբինյանց փողոցի վրա գտնվող արագաչափի շուրջ ծավալված աղմուկը, երբ արագաչափի վերաբերյալ տեղեկացնող նշանը տեղադրողները հմտորեն թաքցրել էին ծառի սաղարթի տակ՝ տուգնանքների մի ալիք սփռելով շատերի վրա: Բողոքների ծավալը այնքան մեծ էր, որ հարկադրված տուգանքները չեղյալ հայտարարվեցին, իսկ նշանը տեղադրվեց տեսանելի վայրում: Մի քանի օր առաջ էլ խոսվեց արագաչափերի 3 կմ/ժ տատանման խնդիր ունենալու մասին, ինչը թեև հերքվեց վարչապետի ու ոստիկանապետի կողմից, բայց խնդիրը կարծես դեռ լուծված չէ:

Վերջերս իմացա, որ Շրջանայինում՝ դեպի Աբովյան փողոց ներքևից վերև ուղղությամբ տեղադրված է մի տեսախցիկ, որ նկարում է հայտնի Սև Շենքի ճանապարհը ու դրա մոտ կանգնող ավտոմեքենաներին: Ինքս ենթարկվեցի էդ տեսախցիկի հարձակմանը: Էսպես, այսօր նամակ եմ ստանում ՃՈ-ից, թե իբր կանգառ եմ կատարել արգելված տեղում, ուստի տուգանվում եմ 5000 դրամով: Նամակից տեղեկանում եմ, որ կանգառ եմ կատարել Կորյուն-Աբովյան խաչմերուկի հատվածում: Հարգելիներս, էդ երբվանից է Սև Շենքը գտնվում Կորյուն-Աբովյան խաչմերուկո՞ւմ: Աբսո՛ւրդ: Երկրորդ, էնտեղ, որտեղ ես եմ կանգնել նկարահանման պահից հետո ու ամեն օր կանգնում են հարյուրավոր մեքենաներ, հաճախ նույնիսկ՝ երկրորդ շարքով: Էդտեղով օրվա մեջ մինիմում 10 անգամ անցնում են ՃՈ մեքենաներ, միթե որևէ մի ոստիկանի մտքով չի անցել ի կատար ածել օրենքը, ու մաքրել կանգառի համար արգելված վայրում կանգառ կատարած տասնյակներով հաշվվող այդ մեքենաները: Միգուցե օրենքը չկիրառելը ավելի լավ է, քանզի կարելի է մարդկանց անհեթեթաբար տուգանել: Վերջապես, որտե՞ղ է գտնվում համապատասխան նշանը, որով արգելվում է այդ տեղում կանգառ կատարելը: Վարորդը ինչպե՞ս պիտի իմանա տվյալ տեղում կանգառ կատարելու արգելքի մասին, եթե նշանը կամ բացակայում է, կամ էլ նրբորեն թաքցված է՝ հետաքրքիր նկատառումներից ելնելով:

Ասեմ, որ պատրաստվում եմ բողոքարկել այս որոշումը ու բողոքիս չբավարարման դեպքում, անհրաժեշտության պարագայում՝ անցնել դատական բոլոր ատյաններով: Եթե որևէ մեկը տեղյակ է, կուզեի իմանալ, թե որտեղ են բողոքարկում այդ չարաբաստիկ տուգանքները՝ նախարարությունում, թե այն ԳԱԻ-ում, որտեղ գրանցված է մեքենան:

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org