Ինքնին հայկական տուրիզմը /ներգնա թե արտագնա/ դա մի մեծ հոդվածի թեմա է: Այս պահին ես նպատակ չունեմ քննարկել այն, միայն արժե ասել, որ որպես այդպիսին «Հայկական Տուրիզմ»ը բավականին ինֆանտիլ մի էակ է: Ինչքան էլ ցավալի լինի, բայց այն ընդհանուր առմամբ ծառայում է մի քանի անձանց անձանական շահերին, ինչ էլ մնում է տակը՝ դա արդեն մնացած տուրիստական կազմակերպությունների «ՓԱՅՆ» է: Ինչպես եվ մնացած բոլոր բիզնեսները այն մասնատված եվ սեփականաշնորհված է: Թուրքիան մեկին է պատկանում /Ստամբուլ, Անտալիա համակցությամբ/, Դուբայը մեկ այլ անձին, դե իսկ Արմավիան էլ որպես ազգային փոխադրող առանձին պատմություն է:
Ահա այս մենաշնորհած շուկա փորձեց մտնել ռուսական Տեզ Տուրը, թե ինչ եղավ մի քանի տարի անց - ենթադրում եմ, որ շատերին է հայտնի /եթե մեկ խոսքով ասեմ, ապա մեկ հայաստանյան բարձրաստիճան ուժային պաշտոնյայի 2 բարեկամներ ուղղակի «քցեցին» վերոհիշյալ կազմակերպությանը, եվ ի վերջինիս բոլոր փորձերը օրինական-դատական ճանապարհով հասնել ճշմարտության ավարվում էին Տեզ-Տուրի աշխատակիցները դատական եվ ոստիկական պրոզվիոլով: Որպես արդյունք Տեզի ներկայացուցիչը փակեց իր կազմակերպությունը հայաստանում եվ լքեց այն, երբեք չվերադառնալու որոշմամբ:/ Ով օգտվեց այս ամենից՝ Բագրատ տուրը, որը միանգամից դարձավ այս շուկայի միակ եվ մոնոպոլ օպերատոր, Տեզին գցող կազմակերպությունը, եվ մի քանի բարձրաստիճան ոստիկանները եվ դատավորներ, ովքեր իրենց համեստ մասնակցությունը ունեցան այս պատմության մեջ:
Ո՞վ տուժեց՝ դե դա այնքան էլ կարեւոր չէ, բայց տուժեցինք մենք՝ հասարակ սպառողներս: Համեմատության համար ասեմ, որ մի քանի տարի առաջ ինքս երկու անգամ Տեզի միջոցոց հանգստացել եմ Անտալիայում, եվ եթե առաջին անգամ այն արժեցել է $2000 /10 օր, երկու մեծ + երկու փոքր, 5 աստղանի հյուրանոցում All Inclusive սպասարկումով/, երկրորդ անգամ 2400 /նույն կարգի մեկ այլ հյուրանոցում նույն կազմով եվ ժամանակով/:
Այս տարի նմանատիպ պայմաններով հյուրանոց հնարավոր չէ գտնել 3200ից պակաս գնով /նույն հյուրանոցում հանգստանալ ամռանը ինձ առաջարկում էին 3700ով/: Համաձայն եմ, որ Անտալիայի գները մի փոքր բարձրացել են հենց Թուրքիայում, բայց ոչ ավելի քանց 10-15 տոկոս: Մնացածը դա մեր հանգիստը կազմակերպողների մասնաբաժինն է: Օրինակի համար Բագրատը միանգմաից ամռանը բարձրացրեց Թուրքիայի տոմսերի առանց այն էլ թանկ արժեքը: Ի՞նչի հետ էր այն կապված՝ հավանաբար նույն պատճառներն էին ինչ Արմավիայի Սիրիայի տոմսերը արժեքի բարձրացման դեպքում:
Դե իսկ Տեզին քցող կազմակերպությունն էլ հիմա վերանվանվել է՝ Happy Voyage եվ որոշել է զբաղվել Եգիպտոսով: Դեռեւս հունիս ամսից բոլոր տուրիստական կազմակերպությունները խոսում էին այն մասին, որ ամռանը բացվելու է ուղիղ չվերթ դեպի Շարմ էլ Շեյխ: Բացվեց ... առաջին չվերթը լինելու է այսօր: Ավելի ճիշտ երբ ես այսօր առավոտյան /07.08.12/-ին վերցնում էի տոմսերը, նրանց վրա գրված էր թռիչքը պետք է լինի 07.08.12ժին 20:00: Մի քանի ժամ անց ինձ զանգեցին եվ հայտնեցին, որ թռիչքը լինելու է 08.08.12-ին 03.00: Անցավ եւս մեկ ժամ եվ թռիչքը տեղափոխվեց նույն օրը 02:20:
Թարսի պես էլ այսօր ամբողջ հանրապետությունով հերթական անգամ մեռել էր ԲԻլայնը եվ զանգել չէր լինում: Երեկոյան ժամը 21:00 -ին /07.08/ ինձ զանգեցին եվ հայտնեցին, որ թռիչքը լինելու է առավոտյան 09:20-ին:
Դե ինչ տեսնենք ինչպես կավարտվի այս ոդիսականը: Կամ ես կթռչեմ, կամ՝ ոչ: Ամեն դեպքում խոստանում եմ շարունակել իմ եգիպտական կամ չթռչելու դեպքում հայկական արկածների լուսաբանումը: