«Չես մարսելու» ... Ճանապարհորդություն դեպի Եգիպտոս
Հուլ 11

Վերջին օրերս ով ասես, որ հայտարարություն չի անում այն մասին, որ հայերն ամենաշատն են «պոռնո» փնտրում ինտերնետում, որն ինքնին մի քիչ տարօրինակ է:

Ինչու՞ ... ոչ այն պատճառով, որ մենք «սեքսուալ բավարարված» ազգ ենք, եվ չենք կարող նման «այլասերումներով» հրապուրվել: Այլ այն պատճառով, որ հայաստանցիների թիվը ինտերնետում այնքան փոքր է /իսկ նման դեպքում ավելի ճիշտ կլինի «հայաստանի օգտատերեր» կամ «հայաստանցիներ» արտահայտությունը օգտագործել, եվ ոչ թե «հայեր»/, որ ծիծաղելի կլիներ մտածել, որ օրինակի համար ադրբեջանցիները, կամ ասենք թուրքերը, որոնք մեզնից առավել «բավարարված չեն», բայց թվով մի քանի անգամ ավել են - ավելի քիչ են օգտագործում Պոռնո /իրականում խոսքը գնում է Porno որոնման մասին/ բառը:

Ահա մի քանի վերնագրեր, որոնք տեղ են գտել ինտերնետում՝


- Google-ում “պոռնո” բառն ամենաշատը փնտրում են հայերը
- Ըստ Google Search-ի, պոռնո բառն ամենից շատ փնտրում են հայերը
- Google-ում “պոռնո” բառն ամենաշատը փնտրում են հայերը

Այս վերջին շաբաթվա մեջ ով ասես, որ սրա մասին չխոսեց հեռուստատեսությամբ՝ էլ տարբեր տարիքի սեքսոպատոլոգներ, էլ տարբեր բլոգերները, էլ «փորձագետ դեմքեր», էլ տարատեսակ եվ գույնի լրագրողներ, տուզիկներ ... Մի խոսքով ինչպես Անժելա Սարգսյանի դեպքում ամեն ոք իրեն պարտք էր համարում այդ մասին հիշատակել, կամ թե իր «հեղինակավոր» խոսքն ասել: Եվ որ ամենակարեւորն է մինչեւ վերջին պահս մեծ մասն նույնիսկ չէին էլ հիշատակում, թե ինչ աղբյուրից է վերցված իրենց վերոհիշյալ պնդումն:

Եթե սույն փաստն ներելի է տարբեր «տուզիկների դեպքում», ապա թեկնածուական պաշպանած եվ գիտնական կոչվող բժշկի դեպքում մի քիչ տարօրինակ է, քանի որ ամեն մի աշխատություն հրապարակած անձ գիտե, որ որեւէ մի հայտարություն կամ հղում անելիս հարակավոր է նշել սկզբնաղբյուրն /ինքնդ քո վրա հղում անելն հաշիվ չէ grin/


Բայց այս դեպքում մեկ այլ կազուս է առաջանում, արդյոք բժիշկը, հոգեբանը ունեն այդչափ գիտելիքներ, որպեսզի գոնե կարողանան հասկանալ ինչպես է աշխատում Գուգլը եվ ինչ է նշանակում keyword` սրա համար եթե ոչ SEO մասնագետ, բայց առնվազն մինիմալ վեբմաստերական գիտելիքներ են հարկավոր:

--
ԻՄ ՆՊԱՏԱԿՍ է վիճարկել այս պնդումն
, եվ փորձել պարզել թե ինչու այն գաղափարն, որ հայաստանից են ամենաշատն Պոռնո փնտրում սնանկ եվ անապացույց:

Կհաջողվի, թե՝ ոչ ցույց կտա իմ հետագա գրառումներս: Ամեն դեպքում իմ անզնական գիտելիքներս եվ ինտուիցիան ինձ հուշում են, որ սա իրականությանը չի համապատասխանում



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org