Ծնունդդ շնորհավոր, ի՛մ քաղաք Մի փոքր վախենում եմ, որ երեխաս հիվանդանա...
Հոկ 11

imageՀայաստան-Սլովակիա խաղից առաջ և հետո սլովակյան մամուլը ողողված էր խաղին առնչվող տեղեկություններով։ Բնականաբար, սլովակ մեր գործընկերները չէին անտեսել նաև իրենց երկրի շախմատի ազգային հավաքականի առաջատար Սերգեյ Մովսիսյանին, ով ազգությամբ հայ է և հաճախ է լինում Հայաստանում։

Հանգամանքների բերումով Մովսիսյանը ելույթ է ունենում Սլովակիայիում և շատ լավ է զգում իրեն այնտեղ։ Խաղից առաջ Սերգեյ Մովսիսյանը հարցազրույց էր տվել տեղի ԶԼՄ-ներին և վստահորեն նշել էր, որ Սլովակիայի հավաքականը հաղթելու է Հայաստանին։ Դեռ ավելին Մովսիսյանը հույս էր հայտնել, որ սլովակներն անպայման լավ տրամադրությամբ կավարտեն հանդիպումը և առիթ կունենան խաղից հետո համտեսել հայկական կոնյակ։

Կոնյակի փոխարեն սլովակ ֆուտբոլիստներից Մարեկ Համշիկը հայկական մասուրի հյութ խմեց, քանի որ խաղից հետո մոտ 1.5 ժամ չէր կարողանում հանձնել դոպինգ թեստը…

Մովսիսյանը խորհուրդ էր տվել նաև զգույշ լինել հայկական ուտելիքներից և ջրից։ Մի կողմից ուրախալի է, որ Սերգեյն այսքան անկեղծ է և չի թաքցնում, որ Հայաստանն իր համար 2-րդ դերում է, բայց, այնուամենայնիվ, ցավալի է, որ այդ ամենն ասել է ազգությամբ հայ գրոսմայստերը։ Ցավալի է նաև, որ խաղից հետո Մովսիսյանը լռել է և չի խոսել իր ոչ ճիշտ գուշակությունների մասին։

Հ.Գ. Խաղից առաջ սլովակ ֆուտբոլիստները (Շկրտել, Համշիկ...) խոսում էին, որ Հայաստանի հետ խաղում հնարավոր են սադրանքներ մրցակցի կողմից։ Մեզ համար դա տարօրինակ էր, քանի որ Հայաստանի հավաքականը նման համբավ երբեք չի ունեցել։ Խաղի ընթացքում հենց սլովակները սկսեցին սադրանքի դիմել և տարբեր առիթներով փորձում էին հունից հանել հայ ֆուտբոլիստներին։ Միգուցե հենց այս ամեն մասին կարող է Սերգեյ Մովսիսյանը խոսել և վերլուծություններ անել։

http://armsport.am/am/news/2/29/12924/



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org