Ծնունդդ շնորհավոր, ի՛մ քաղաք
Այսօր իմ քաղաքի ծնունդն է. Երեւանը դարձել է 2792 տարեկան: Եկեք թողնենք ամեն տեսակ հոռետեսական ու հետին մտքերը, մտածմունքները եւ անհանգստությունները եւ պարզապես ասենք՝ ծնունդ շնորհավոր, ԵՐԵՎԱ՛Ն: Որովհետեւ, երբ որ մեզնից մեկնումեկի ծննդյան օրն է գալիս, մեզ մնում է միայն ասել՝ ծնունդ շնորհավոր, ասել եւ ուրախացնել հոբելյարին…
Իսկ ինչո՞վ կարող ենք այսօր ուրախացնել մեր քաղաքին, մեր Երեւանին: Միայն մի բանով. Երեւանը կուրախանա, եթե տեսնի իր այն քաղաքացիներին, ովքեր գոնե մի քիչ հոգ են տանում իր մասին: Ովքեր անտարբեր չեն Երեւանի, մեր քաղաքի մաքրության, ու երեւանցիների մաքրության հանդեպ: Ովքեր սիրում են այն քաղաքը, որտեղ ապրում են:
Տոնդ շնորհավոր, Երեւան: Մեզ համար սովորական դարձած, սակայն ողջ հայության մայրաքաղաք Երեւան:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!