Այսօր թերթ.ամ-ից տեղեկացա, որ՝
Փարիզի նախկին քաղաքապետ Ժակ Շիրակը Ֆրանսիայի մայրաքաղաքի այժմյան իշխանություններին կվերադարձնի 2,2 մլն եվրո, իսկ վերջիններս իրենց հերթին դատարանից hետ կվերցնեն քաղաքապետարանում կեղծ աշխատատեղերի գործով նախկին քաղաքապետի դեմ ներկայացված հայցը։
Ֆրանսիացիք ապացուցեցին, որ օրերից մի օր պաշտոնական դիրքի չարաշահումը եւ կեղծիքը կարող է եւ ստանալ արժանի հակահարված: Մնում է մենք էլ մեկ-մեկ լսենք նման լուրեր՝ մեր երկրի մասին…
Հ.Գ. Թերթ.ամ-ում պատահաբար կամ էլ մտածված (հաշվի առնելով ԲՀԿ-ի դեմ վերջին ինտրիգները) այս հոդվածի ներքո տեղադրված էր ԲՀԿ-ի նախագահի պատկերը… Երեւի ընդունենք սա որպես վրիպակ (որը, չեմ էլ կասկածում, որ մամուլի ասուլիսի կամ այլ հայտարարությունների առիթ կհանդիսանա )
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!