Արդյոք maragha.org-ը կշարունակի xocali.net-ի տրադիցիաները
«Մարաղա՝ 20-րդ դարի Գողգոթա». «Մարդկանց դաժանորեն սպանել են, որովհետև նրանք հայ են եղել»
«Ժամանակակից Գողգոթա, պարզապես` շատ ավելի դժոխային», այսպես է բնութագրել դքսուհի Քերոլայն Քոքսը 1992 թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից մեկում` Մարաղայում, կատարված ողբերգությունը:
1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են գյուղը, ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ:
«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» կազմակերպությունը այսօր ներկայացրեց http://maragha.org՝ «Մարաղա՝ 20-րդ դարի Գողգոթա» նոր ինտերնետ-նախագիծը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կազմակերպության ղեկավար Արմինե Ադիբեկյանը և տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասացին, որ նախագծի վրա աշխատանքները շարունակվում են, ու իրենք շարունակում են հավաքել և հասարակությանը ներկայացնել իրական փաստեր` ինչ է կատարվել 1992 թ. ապրիլի 10-ին Մարաղայում:
Սա պաշտոնական տեղեկատվությունից, իսկ կայքի եվ ընդհանրապես պրոյեկտի մասին առանձին.