Հատված «3008» վիպակից
… 3008 թ.
Գուստավո Եուրոպյանը ընկերների հետ մոտեցավ գիդուհուն, որն աշխուժորեն շարունակում էր պատմությունը:
... Իսկ սա հանրահայտ Սուրբ Հովհաննես եկեղեցին է (մ.թ. 21րդ դարասկիզբ): Հիմնադրվել է ուղիղ 1000 տարի առաջ Մեծն Մուկի կողմից: Նա եկեղեցու կառուցման համար կարգադրել է բերել Գառնու ժայռաքարերը:
- Այ քեզ վայրագություն - մտածեց Գուստավոն:
Բայց գիդուհու միելոֆոնը միացված էր:
- Այն ժամանակ դա այնքան էլ հեշտ չէր, նույնիսկ Մեծն Մկան համար, քանի որ մի խումբ ջահելներ դեմ էին: Բայց նրա ապագան նայելու ունակությունը այստեղ ևս վճռորոշ դեր խացաց. միայն նրա շնորհիվ է, որ մենք այժմ կարող են տեսնել 20րդ դարի Հայաստանյան հրաշալիքներից մեկի` Քարերի սիմֆոնիայի մնացորդները: Եթե նա այս աստվածահաճո գործը չնախաձեռներ, Քարերի սիմֆոնիան կքայքայվեր կոռոզիայից:
- Մեզ ինչի՞ տեղ ա դրել էս քածը, - մտածեց Գուստավոն ու տխրալլուկ հեռացավ զբոսաշրիկների խմբից: Արտաշատում էր ծնվել նրա նախա(38-րդ պորտով)պապը:
- Տղա ջան, քեզ խելոք պահի, թե չէ ուղեղդ ֆորմատ անել կտամ,- նրան ի պատասխան մտածեց գիդուհին (նա հավանաբար սերում էր Մուկի ու թուրքի խառնուրդից, այսինքն 100%-ոց մաքուր թուրք էր):
Դեպի Երևան վերադառնալիս Գուստավոն մտածում էր. արա, էս ինչ օրն ա ընկել պատմական հայրենիքս: Էս ինչ ձևի են աղավաղում պատմությունը: Չէ, պիտի Պապուս բլոգերը բացեմ ու հրատարակեմ, որ իմանան ով ով ա:
Երևանում հրապարակով 3 շրջան արեցին: Միացրել էին երգող շատրվանները: Հնչում էր Շառլ Ազնավուր & Սևանցի Թաթուլ դուետը: Երևանի եսիմորամյակի կապակցությամբ թվային արմատակալման տեխնոլոգիայով վերստեղծել էին 1000 տարի առաջվա ձայների թարմությունը: Կոմիտասը ենթապարում էր (պատտանցովկա): Դա ևս վերջերս էր պարզվել, որ 995 տարի առաջ ստեղծված Երևանյան փողոցը կրում է հանրահայտ պատտանցովշիկ Կոմիտասի անունը` արձանի մանրակրկիտ վերլուծությունն էր ցույց տվել:
Մտան կիսաստորգետնյա անցումը: Կիսաստոր մտքեր էին ծագում Գուստավոյի մտքում: Մնում է ծխել, ծխել ու երջանկություն կռել, մտածում էր նա:
- Ներեցեք, իսկ հիմա ղարաբաղցի-հայաստանցի ներքին տարբերակում կա՞ - հարցրեց Գուստավոն նոր գիդուհուն: Էս մեկը լավ տպավորություն էր թողնում նրա վրա: Նրան նույնիսկ մի պահ թվաց (թվա՞ց արդյոք) որ նա պատասխանից առաջ ժպտաց.
- Ո՛չ, այն գրեթե ի սպառ վերացավ մոտ 995 տարի առաջ, երբ ղարաբաղցիները գեղեցիկ տաղավարներով տեղավորվեցին Հանրապետության հրապարակի ստորգետնյա անցումում, բոլոր կարգին Երևանցիները կախվեցին, իսկ դրանք հայաստանցիների ռեպրոդուկտիվ մասի մեծ մասն էին կազմում: Մի մասն էլ գնացին Ռուսաստան, Եվրոպա ու Ամերիկա:
Մի պուճուր մասն էլ Զանգեզուրի լեռներում Նժդեհյան ոճով մինչ օրս գոյատևում է. սպասում են` ե՞րբ է Կարմիր Բանակը գալու, որ ջարդեն: Բայց այնտեղ էլ ռեցեսիվ մուտացիաները այնքան էն շատացել, որ…
Մի խոսքով, դեպի Կապան մեր էքսկուրսիան վաղն է, Ձեզ մանրամասն կպատմեն:
… Իսկ սա Լուժկով-Զախարյան զույգ կիսանդրին է, նրանք խաչասերվեցին այն տարիներին, - շարունակում էր գիդուհին,- այո, նորին գերազանցություն Ռոբերտ Քոչարյանի օրոք է կառուցվել այս ամենը, դրա համար էլ նա պատմությանը հայտնի է Ռոբերտ Կառուցիչ անունով:
- Ես էլ ասի հոր անունը Կառուց ա եղել,- փորձեց կատակել Գուստավոն:
Գիդուհին կիսասիրահարված նայեց Գուստավոյին:
Ընդհանրապես, դա կիսատության հազարամյակ էր:
Աշխարհում ինֆորմացիոն պայթյունից հետո ամեն ինչ կիսատ-պռատվել էր…
վախենալը հիմարություն է