Պատասխանի փոխարեն
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
Երևան փետ 12, 2008
Բազմաթիվ օրեր ճգնելուց ու գիշերներն անքուն լուսացնելուց հետո Դեմոկրատը հանգել էր այն աշխարհացունց մտքին, որ ոստիկանությունը հասարակության հայելին ա: Չէ: Կներեք: Նրա հանճարեղ գլխում վաղուց հայտնի ճշմարտությունը` երկար ու տառապալից երկունքից հետո ծնվել էր պարզապես այլ ձևակերպմամբ:
Թող ինձ հեչ էլ չներեն բոլոր հեղինակները, սակայն հենց այս սկիզբն է իմ կարծիքով շատ դիպուկ նկարագրում ներկա վիճակը, այն, ինչ տիրում է այժմ Հայաստանում սկսած Ֆ5 բլոգից ու վերջացրած ինտերնետի ամենախուլ անկյուններով:
Մեծն Դեմոկրատի մտքի գոհարներից ածանցված տանձային ու տափակ մի միտք:
Հա: Չմոռանամ: Ինքը հենց նենց չէր ճգնել, բնավ: Դեմոկրատիան լավ վճարվում ա դրսից: Վկան` էսօր երկրումս առկա բազամաթիվ հկ-ներ ու ինստիտուտներ, որոնք զբաղված են փողի լվացքով, իսկ դեմոկրատիան մնացել ա փշալարին շատ վաղուց: Կարծեմ 6-րդ դարն էր: Երկիրը` Հունաստանը: Բայց էդ կարևոր չի, բնավ: Կարևորը ամապագոռգոռ խոսքերն են, որով պետք ա ներկայացվեն չարած գործերը:
Բայց մի բան էն չի: Ձուկն էն գլխից ա հոտած լինում: Էդ փողերը հենց նենց հո՞ չեն լվացվում: Նպատակներ կան: Բազում: Բազմաթիվ: Շահեր. Լոկալ կամ գլոբալ: Դե աշխարհն էլ մի հատ ընտանիք ա, որտեղ դիցուք պապան Ամերիկան ա, մաման` Եվրոպան:
Հո՞ չեք պատկերացնում, թե կիջնեի էն մակարդակի, որ կողքովս անցնող ու ինձ բնավ չդիպչող զազրախոսություններին պրյամո պատասխան կտայի: Մուշի կամ նրա նմանների մարտավարությունը մի նպատակ ունի: Մարդուն իջացնել իրա մակարդակի, ասել երեսին, որ ինքը թատերականի անսեռ ուսանող ա կամ պառավ անբավարարված կնիկ, որ ինքն էլ դրան ադեկվատ պատասխան տա: Որին կհետևի զազրախոսությունների մի նոր պորցիա` նոր երանգներով ու թարմ հայհոյանքներով, ու որն էլ ցույց կտա Դեմոկրատներ,Փիլսոփաների, Մուշ ու Վաների կարգի մարդկանց իրական կերպարը: Ի դեպ, չմոռանամ ասել, որ էդ կարգի պոռոտախոոսները անմիջապես լեզուները մտցնում են հայտնի մի տեղ, երբ ՊԱՊԱՆ ասում ա սուս: Ու հեչ էլ կարևոր չի, թե դիմացինն իրեն տանձ կկերցրնի, թե խնձոր:
Հոպ: Ու չերազեք: Սա վերջին անգամն է, որ ժամանակիցս հատկացրեցի աբսուրդի հասնող անտրամաբանական անդրադարձներին անդրադառնալու:
Համաձայն չե՞ք ինձ հետ, որ մենք ապրում ենք մի տարածքում, որտեղ գործում են չոբանությունը, տգիտությունն ու զոռբայությունը: Մեծն Դեմոկրատ:
Էն էլ ոնց եմ համաձայն: Ֆ5 բլոգը` վկա. Վիոլետի շկոլան ի՞նչ կապ ունի հարցի վրա տքնող` կիսախելագար ՏԱԻՇԱ:
Կարևորը` խոսքերը հնչեղ են ու դոշն էլ ուռած: Հետո ինքը մենակ չի: Իրանք շատ են, հետևաբար ճիշտ: Ու հեչ կապ չունի, որ իրանց հարևանի տղեն մի ուրիշ թաղի աղջակն էնքան էր դավատիտ արել իրա տափակ մի րոպեներով, որ մի օր տվել ու գլուխը ցխել էին: Դեմոկրատն ու Մուշը էդ մասին լավ էլ տեղյակ էին, ու իրանց դա հետարքքիր չէր բնավ: Իրանք էդ անասունին լավ էլ ճանաչում ու հետը պետք եղած վախտ փոլիսոփայում էին աշխարհի դրվածքից, դեսից ու դենից, մասնավորապես, որ երկիրս երկիր չի: Ինչ դեմոկրատիա-բան: Կորչի դեմոկրատիան: Դա ամբիոնների համար է, ոչ իրանց կենցաղի համար: Մուշին դա կհետաքրքրի մի օր, երբ իրա կոմպի առաջ իրան Առյուծ զգալու գիտակցությունից արբած, չի նկատում, թե ինչ ճակատագրական սխալ ա անում, լուծի ծագումնաբանության մասին դատղություններ անելուց, ահա, երբ մի օր այդպես ափւռ-ցըփռ խոսալու համար կտան ու աչքի տակ կբացեն: Բայց ոչ հիմա իհարկե: Հիմա էդ իրան չի վերաբերվում: Էսօր ինքը առյուծի կաթ ա խմել:
Ադմինն էլ գորշ է, ինպես կարդինալ Ռիշելյեն: Կամ էլ Մազարինին:Դե լավ չգիտեմ: Դե անգրագետ եմ, թե չէ տափակ ու տանձային գրվածքներ գրելու տեղը հիմի Ադմինի հետույքը մտնելու համար ակադեմիական ոճով գրած մի անհեթեթություն կմոգոնեի` բարձր արժեքների մասին, որպիսին են բազմակարծությունն ու դեմոկարտաիան` համեմված բարձրագոչ ու ամպագոռգոռ խոսքերով, չմոռանալով ժամանակ առ ժամանակ հետ- հետ նայել, որ տեսնեմ, թե հերթական ընկերս ոնց ա ասում, + ծիծիլիոն:
Չէ: Ադմինը հաստատ գորշ կարդինալ ա: Որովհետև, երկիրս ժողովրդավարության ուղին բռնած եկիր ա, ու պետք ա թեկուզ արտաքուստ ապահովել բազմակարծությունն ու ձևի համար տեղ տալ իրա հոտի ոչխարների կողմից գիժ որակվող մարդկանց: Ու երևի փողոցային մակարդակի քոմենթները լրիվ հարիր են Ֆ5 բլոգի անբիծ իմիջին, ու Ադմինը դրա վրա արդեն եսիմ որ անգամն ա աչք ա փակում. «պատրաստ եղեք, որ կլսեք ձեր կարծիքից ահագին տարբերվող կարծիք»: Դիվանագիտության ինչպիսի գոհար: Դե երևի քարով խփելը, կարծիք է համարվում: Հա, իհարկե, իմ կարծիքից էդ չափազանց տարբերվում ա: Իմ արժեհամակարգում էդ կոչվում ա ցինիզմ:
Դեռ բժիշկների միջավայրին էլ չեմ անդրադառնում, որովհետև էդ ոլորտի հետ համարյա չեմ շփվել: Բայց լեգենդներ եմ լսել բժիժկների, քույրեի ու բժշկուհիների ֆանտաստիկ հարաբերությւոնների մասին: Խոսքը բնականաբար ոչ թե կաշառքի մասին ա, որն իհարկե արմատախիլ արված չի բնավ, այլ գիշերային արկածների մասին, երի ավարտից հետո նրանցից ամեկն մեկն իր ընտանիքում սուրբ է ինչպես Մարիա Թերեզան:
Դե չէ, պետք չի կեղտոտ սպիտակեղենը դուրս հանել: Կանացի գաղութում նստած Մարինեն քյալ էր, որովհետև, երբ ընկերոջ դրդմամբ հեշտոցը լիզել էր տվել 3 տարեկան երեխայի, ուղեղը չէր աշխատել, թե ինչ ա անում: ԻՐան տվեցին 9 տարի, բայց Նուբարաշենի գիշերօթիկի մանկապիղծին, որ 30 տարի երեխա էր բռնաբարում ու կտտանքի ենթարկում, հայ -հայ էր պայմանականով ազատում էին, հազիվ 2 տարի տվին, հայտնի էլ չի, թե վերջն ինչա ա լինելու: Չէ: Էդ մասին պետք չի գրել:
Ու, հաստատ էս ամեն ինչն իրար հետ շատ սերտ կապեր ունեն: Բայց ում ինչ եմ ասում:
Խոզին դնում ես խալու վրա. ասում ա ցեխի մեջ լավ ա: