Կոռուպցիան դպրոցում
Արդեն անցել են ժամանակները` գնահատականի դիմաց մաղարիչ անելու կամ փող տալու, սակայն դրանց փոխարինման է եկել նոր` ավելի կատարյալ, ավելի նուրբ ու գրագետ ձևը: Ուսուցչի տանը պարապելու սովորությունը եկել է դեռ վաղուց: Մեր դասարանից 5 հոգի լրացուցիչ դասընթացներ է անցկացնում ուսուցչի տանը: Նրանք իմ մոտ ընկերներն են:
Ես և բոլորը զգում ենք, որ նրանց մոտ առաջընթաց չի նկատվում, սակայն արագ տեմպերով բարձրանում են գնահատականները: Արդեն հոգնել եմ լսելուց, որ պարապողները անցել են ինձնից: Սակայն լկիտիությունը հասավ գագաթնակետին երբ ինձ` դպրոցի լավագույն աշակերտին հրավիրեցին մաթեմատիկա պարապելու:
Մի խոսքով պահանջում եմ արգելել տնային պարապմունքները…
Հ.Գ. Կներեք ինձ այս փոքր ու գուցե անհեթեթ գրառման համար, սակայն սեփական մտքերս կիսելու համար ԲԼՈԳ-ից լավ տեղ չկա:
Ինձնից վերև միայն երկինք: